ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համավարակները վայրի բնությունն ոչնչացնելու հետևանք են. ՄԱԿ, ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչները հայտնել են, որ մարդիկ կորոնավիրուսի համավարակների նման աղետների առաջ են կանգնում, քանի որ անխնա ոչնչացնում են բնությունը․ աշխարհն այս դաժան իրականությունն արդեն տասնամյակներ շարունակ անտեսում է, հայտնում է The Guardian պարբերականը, փոխանցում է Tert.am-ը։

Կազմակերպությունների ղեկավարները նշել են, որ վայրի կենդանիների կանոնավոր և ապօրինի վաճառքը, անտառների և այլ վայրի վայրերի զանգվածային ոչնչացումներն են «կանգնած» վայրի կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունների աճող թվերի հետևում։

Չորեքշաբթի Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հրապարակած զեկույցում նշվում է, որ ապագայում վայրի բնությունից մարդուն փոխանցվող նոր հիվանդության ռիսկը շատ ավելի մեծ է, քան երբևէ․ այն համաշխարհային առողջապահական, տնտեսական, անվտանգության համակարգերը կործանելու պոտենցիալ ունի»։

«Տարիների ընթացքում շատ հիվանդություններ ենք տեսել, ինչպես, օրինակ, Զիկայի, Սարսի և Էբոլայի հիվանդությունները, որոնք կենդանիներից փոխանցվել են մարդուն շրջակա միջավայրն անխնա կերպով ճնշման տակ դնելու հետևանքով»,-նշել են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամից և հավելել, որ կորոնավիրուսային վարակը նույնպես դրա հետևանք է։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    27°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: