ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի

РИА Новости

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքըհայտնում է Aysor.am։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքն այսպիսով կվերացվի և խափանման միջոց կկիրառվի գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։ 

Հիշեցնենք՝ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։
 
Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
 
Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մերժեց միջնորդությունները, որի դեմ էլ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: