ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը վաղը կարտահայտի իրենց դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2-րդ նախագահի գրասենյակը վաղը կարտահայտի իր դիրքորոշումը դատարանի որոշման վերաբերյալ:

«Հարգելի ընկերներ և համակիրներ: Անչափ շնորհակալ եմ չդադարող զանգերի և նամակների համար: Կաշխատեմ բոլորին պատասխանել մոտ օրերին:

Հարգելի լրագրողներ, վաղը նախագահի գրասենյակը կարտահայտի մեր դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված»,- գրել է Լևոն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Փաստաբանն իր հարցազրույցում նշել էր, որ «գրավի չափը կարելի է ասել աննախադեպ է Հայաստանի համար»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    21 C°
     
    27°  17° 
    02.05.2024
    19°  15° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: