ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ–ի ԳԱ նախագահի պաշտոնը կզբաղեցնի հակահայ թուրք գործիչ

news.am

ՄԱԿ–ի  Գլխավոր ասամբելայի 75-րդ նստաշրջանի  նախագահի պաշտոնում թուրք դիվանագետ Վոլքան Բոզքըրը ընտրվելու հետ կապված NEWS.am–ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

Թուրքագետի խոսքով՝  Հայաստանի համար մտահոգիչը ոչ միայն այն է, որ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի նախագահ է ընտրվում թուրք գործիչը, այլ այն, որ նա հանդիսանում է Հայաստանի նկատմամաբ խիստ բացասական տրամադրված  Թուրքիայի իշխող «Արդարություն ևզարգացում» կուսակցության անդամ։ 

«Նա Թուրքիայում  խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ևԵՄ–ի հետ հարաբերությունների հարցերով նախարար եղած ժամանակ հանդես է եկել հակահայկական հայտարարություններով ։

Լինելով ԵՄ–ի հետ հարցերով նախարար, ում պարտականությունն էր ԵՄ–ի անդամության համար բանակցությունները, Վոլքան Բոզքըրը 2015 թվականին հայտարարում է, թե Թուրքիայի համար ոչ մի արժեք չունի Եվրախորհրդարանի կողմից Թուրքիային ուղղված կոչը՝  ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նա նաև խիստ է պատասխանել նաևԱՄՆ այն ժամանակվա նախագահ Օբամայի ելույթին, ով համարձակվել է հայերենով «Եղեռն» բառն օգտագործել։

Վոլքան Բոզքըրը հայտնի է նաևԱրցախի հարցում անվերապահորեն Ադրբեջանին աջակցելու հայտարարություններով։

Իսկ  որպես Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբաբերությունների հանձնաժողովի նախագահ,  ամենաամոթալի ելույթն այն էր, որ նա հայտարարեց, թե իր պաշտոնավարման օրոք թույլ չի տա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում։ Ահա այսպիսի գործիչը 21-րդ դարում ընտրվում է ՄԱԿ–ի  Գլխավոր ասամբելայի 75-րդ նստաշրջանի  նախագահի պաշտոնում»,–նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ հավելելով, որ բնական է,որ իր պաշտոնավարման ընթացքում Վոլքան Բոզքըրը փորձելու է հակահայկական քայլեր իրականացնել՝ ի օգուտ Ադրբեջանի ևԹուրքիայի։

Գործակալության հետ զրույցում, սակայն, Իսպիրյանը նշել է, որ պետք չի գերագնահատել ՄԱԿ–ի  Գլխավոր ասամբելայի 75-րդ նստաշրջանի  նախագահի դերը միջազգային հարաբերություններում։ «Դա ավելի շատ խորհրդանշական պաշտոն է։ Հաշվի առնենք, որ մինչև հիմա աշխարհում եղանակ փոխող երկրներից չեն ցանկացել ստանձնել այդ պաշտոնը։  Օրինակ երբեք նախագահը չի եղել ՌԴ–ից, ԱՄՆ–ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից ևՃապոնիայից։  ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ–ի մի քանի օրգաններից մեկն է, աշխատում է ժողովի տարբերակով ևնախագահի հնարավորություններն ազդել քաղաքական կամ ռազմավարական ծրագրերին հավասար են գրեթե զրոյի»,–ամփոփեց Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրք դիվանագետը պաշտոնն ստանձնելու է սեպտեմբերից մեկ տարով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: