ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր ԱԺ արտահերթ նիստ է լինելու. օրակարգում Սահմանադրության փոփոխության հարցն է

Այսօր առավոտյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որից իրազեկվել ենք, որ այսօր ժամը 13-ին արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, գրում է News.am-ը:

«Որքան հասկացա, երեքժամյա ռեժիմ է սահմանված, այսինքն առաջին ընթերցմամբ ընդունվում է, երեք ժամ ատռաջարկությունների համար, հետո գնում է երկրորդ ընթերցում:Գիտեք, որ ամբողջ աշխարհում, երբ Սահմանադրություն է փոխբվում, դա ամիսների աշխատանք է, հանրային լսումներ դեբատներ, քարոզարշավ, բանավեճեր: Հայաստանում դա արվում է այս ձեւով: Այսինքն առավոտյան իմանում ես, որ այսօր Սահմանադրությունը պետք է փոխվի ու փոխվում է Սահմանադրությունը: Սա լուրջ խնդիր է թե մեր միջազգային պարտավորությունների մասով, թե ընդհանրապես ժամանակին ասվածի եւ քննարկված մասով»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ պարզվում է, որ այս նախաձեռնությունը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չի ուղարկվելու ՍԴ. «ԼՀԿ-ն իր դիրքորոշումը արտահայտել է սահմանադրական հանրաքվեի որոշման ընդունման ժամանակ, մենք դեմ ենք քվեարկել, ստացել ենք լեգիտիմ իրավունք ձեւավորելու «ոչ»-ի շտաբը, չենք ձեւավորել «ոչ»-ի շտաբը եւ կոչ ենք արել բոլոր քաղաքական ուժերին չձեւավորել «ոչ»-ի շտաբ: Քաղաքական ուժերը այդ օրակարգը ընդունել են եւ չի ձեւավորվել: Հիմա մեծ հաշվով ասելիք չունենք, որովհետեւ ինչ ասելու էր, ասել ենք: Չի բացառվում, որ մենք ընդհանրապես նիստին չմասնակցենք»,-ասաց ԼՀկ ղեկավարը:

Նշենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է, որ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունը դադարեցվում է, ինչպես նաեւ ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարեցվում է, նոր ընթացակարգով պետք է ՍԴ նախագահ ընտրվի: Նկատենք, որ ՍԴ-ում 3 դատավոր կա, որ 12 տարուց ավելի է պաշտոնավարում, իսկ Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է ընդամենը 2 տարի, հետեւաբար, նա կմնա ՍԴ անդամ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: