ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Առյուծ–կնոջ ժառանգությունը». Հայոց ցեղասպանությունը վերապրած կնոջ պատմությունը թարգմանվել է թուրքերեն

Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը անգլերենից թուրքերեն է թարգմանել և հրատարակել ամերիկահայ Արլեն Ոսկի Ավագյանի «Առյուծ–կնոջ ժառանգությունը» գիրքը։ Թարգմանիչը Մերալ Ջամջըն է, խմբագիրը՝ հրատարակչության տնօրեն Ռոբեր Քոփթաշը, փոխանցում է «Ermenihaber»-ը: 

«Առյուծը» հեղինակի մորական տատն է՝ Էլմաս Թութույանը, ով 1915թ․ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հասել է ԱՄՆ։ Նա շատ տարիներ առաջ 1915թ․ իր կենաց-մահու պայքարի մանրամասները պատմել է թոռնուհուն՝ Արլենին և պատվիրել պատմել այն ողջ աշխարհին։ Բայց հեղինակը երկար տարիներ չի համարձակվել որևէ մեկին պատմել, առավել ևս՝ հրապարակել իր ընտանիքի պատմության այդ տխուր էջերը, քանի որ վախեցել է էլ ավելի օտարվել առանց այն էլ իրեն խորթ ամերիկյան հասարակությունում։

Միայն տասնամյակներ անց, երբ հեղինակի խոսքով, իր տատի և սեփական կյանքի պատմությունները վերջնականապես միաձուլվել են, Արլենը գրի է առել և հրատարակել Էլմաս Թութույանի պատմությունը։ Գիրքը անգլերեն լույս է տեսել 1992թ․ ։

«Երբ 1992թ․ լույս տեսավ «Առյուծ-կնոջ ժառանգությունը», դրանով ես վերջապես կատարեցի մորական տատիս՝ իր պատմությունը աշխարհին պատմելու հանձնարարությունը։ Սակայն հիմա, երբ նրա պատմությունը պատմվում է այն երկրում, որտեղ նա ծնվել է և լույս աշխարհ է բերել իր երեխաներին, ես անչափ հիանում և ուրախանում եմ։ Էլմասի պատմությունը այս գրքով վերադառնում է իր հայրենիք», - պատմում է հեղինակը։

Նշենք, որ պատմաբան Արլեն Ոսկի Ավագյանը ծնվել է 1939թ․։ 1961թ․ ավարտել է Կոլումբիայի համալսարանի արվեստի պատմության բաժինը, 1975թ․՝ Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանի մագիստրատուրան։ 2001թ․ նույն համալսարանում հիմնել է կանանց վերաբերյալ սոցիալական հետազոտությունների բաժին և գլխավորել այն։ Ավագյանի աշխատությունները նվիրված են կանանց հիմնահարցերին։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: