ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության զեկույցը՝ Ժնևի կոնվենցիաներին կից լրացուցիչ արձանագրությունների դրույթների կատարման վերաբերյալ

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության զեկույցը ՝ զինված հակամարտություններից տուժածների պաշտպանության մասին 1949 թ. Ժնևի կոնվենցիաներին կից լրացուցիչ արձանագրությունների դրույթների կատարման վերաբերյալ։ Զեկույցը նաև փոխանցվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին:

Զեկույցը ներառում է տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության ազգային օրենսդրության մեջ 1949 թ. Ժնևի չորս կոնվենցիաների և լրացուցիչ արձանագրությունների (1977 թ.) դրույթներն ընդգրկելու, ինչպես նաև տեղեկատվություն՝ զինծառայողների շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի մասին իրազեկվածության բարձրացման վերաբերյալ՝ պատերազմական իրավիճակում զինված ուժերի վարքականոնները միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով:

Արցախի Հանրապետությունը միացել է վերը նշված կոնվենցիաներին և արձանագրություններին 1993 թվականին՝ հանրապետության օրենսդիր մարմնի՝ Գերագույն խորհրդի որոշման հիման վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 4 կմ/ժ
18 C°
 
15°  27° 
28.09.2020
13°  24° 
29.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: