ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տպավորություն է, որ հայ-թուրքական նոր գործընթաց կա, ինչը փորձ է արվում քողարկել

Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների շուրջ տեղի են ունենում բավականին ուշագրավ զարգացումներ: Թուրքիան հայտարարել է հայ-թուրքական սահմանին գտնվող Անիի պատմական կամուրջը վերակառուցելու մասին: Թուրքական կողմից այս հայտարարությունը պաշտոնական Երևանը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել, չնայած դրա անհրաժեշտությունը կա՝ հաշվի առնելով, որ կամրջի հենարաններից մեկը գտնվում է Ախուրյանի հայաստանյան ափին: Ենթադրվում է, որ նման ծրագիր սկսելուց առաջ Թուրքիան պետք է, որ պայմանավորվածություն ունենա հայկական կողմի հետ:

Հետաքրքիր է, որ Անիի կամրջի վերանորոգման թեման թուրքական մամուլում շրջանառվում էր նաև 2010 թվականին: Նշվում էր, որ «կիսաքանդ կամրջի համատեղ վերանորոգումը կարող է հիասքանչ առիթ հանդիսանալ հայ և թուրք ժողովուրդների գրկախառնման համար»: Համաձայն հրապարակումների պաշտոնական Անկարան կամրջի վերականգման աշխատանքներին համաձայնություն էր տվել 2009 թվականին:

Այն ժամանակ այս խոսակցությունները միանգամայն բնական էին՝ հաշվի առնելով, որ 2009 թվականին Հայաստանը և Թուրքիան ստորագրել էին հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրություններ: Սակայն այսօր, երբ այդ արձանագրություններ տապալված են, երբ պաշտոնապես չկա որևէ գործընթաց հայ-թուրքական հարաբերություններում, կամուրջը վերականգնելու համար Թուրքիայում մրցույթի հայտարարումն առնվազն հարցեր է առաջացնում: Մենք ինչի՞ հետ գործ ունենք՝ ուղղակի պիար ակցիայի՞, թե՞ «հայ և թուրք ժողովուրդների գրկախառնության» նախապատրաստման:

Սակայն սա միակ դրվագը չէ, որ հարցեր է առաջացնում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված:

Վերջերս բացվել է հայ-թուրքական սահմանին գտնվող Խարկով գյուղը, որն  Անիից բաժանված է ձորով, և որտեղ նախկինում հնարավոր էր մուտք գործել միայն ռուս սահմանապահների թույլտվությամբ, որոնք վերահսկում են հայ-թուրքական սահմանը: Թե ինչո՞ւ է որոշվել տարիներ շարունակ գործող այդ ռեժիմը այժմ բացել, ևս անհասկանալի է:

Ընդամենն օրեր առաջ կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է կատարել վերաբաշխում 2020 թվականի պետական բյուջեում և փոփոխություններ կառավարության 2019 թվականին ընդունված որոշման մեջ՝ գումար հատկացնելով Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման  ավտոճանապարհահատվածի և Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման համար:

Այս ամենը տպավորություն է ստեղծում, որ մենք հայ-թուրքական նոր գործընթաց ունենք, որի մասին կողմերը չեն ցանկանում բարձրաձայնել, ավելին՝ փորձ է արվում քողարկել այն: Թուրքիայի նախագահի գլխավորությամբ վերջերս տեղի ունեցած բարձր մակարդակի խորհրդակցությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությանը և այս նպատակով հատուկ մարմնի ստեղծումը կարելի է դիտել նաև այս համատեքստում: Էրդողանի նախագահությամբ նման ժողովի անցկացումը միանգամայն բնական կդիտվեր, եթե դա լիներ ապրիլի 24-ի նախաշեմին կամ գալիք տարի, երբ Հայաստանը պատրաստվելիս լիներ հատուկ հնչեղություն տալ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին կամ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ միջազգային մեծ արշավ սկսած լինեինք: Սակայն այդ ամենը չկա, ավելին՝ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է»:

Այս կարճ ժամանակահատվածում այսքան շատ պատահականություններ հայ-թուրքական հարաբերություններում դժվար է պատկերացնել, ավելի շատ տպավորություն է, որ մենք գործ ունենք մշակված քաղաքականության հետ: 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: