Առնվազն 3 հակահամաճարակային կանոնները պահպանելը պետք է լինի մեր ամենօրյա պարտականությունը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ անցկացրել է հերթական ճեպազրույցը:
Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է նվազեցնել կորոնավիրոսային հիվանդության հետևանքով մահվան վիճակագրությունը՝ ինքը չվարակվելով և ուրիշին չվարակելով։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է պահպանվել հակահամաճարակային կանոնները։ «Ցավոք, դեռևս չի հաջողվում լուծել կորոնավիրուսային համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազմավարական խնդիրը, իսկ մեր հիմնական ռազմավարական խնդիրն է կորոնավիրուսին զուգահեռ ապրել սովորելը։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում․ մեզնից յուրաքանչյուրը պետք է աշխատի իր առօրյան դասավորել այնպես, որ չվարակվի կորոնավիրուսով և չվարակի ուրիշներին»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս խնդիրը դեռ չի հաջողվում լուծել, այդ պատճառով ամենօրյա ռեժիմով շարունակվում է կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր արձանագրվել։ «Երեկ, օրինակ՝ ունեցանք 515 նոր դեպք։ Սա նշանակում է, որ այս վիճակագրության բերումով ինքնին մենք առաջիկայում կունենանք 10 մահ։ Իհարկե, քաղաքացիների մեծ մասը, բարեբախտաբար, առողջանում է, բավականին մեծ մասը հիվանդությունը տանում է առանց որևէ ախտանշանի, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքն այս թվի մեջ դրական վիճակագրությունը լրացնելով, ինչ-որ մեկին դատապարտում է մահվան»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը տեղեկացրել է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով հունիսի 30-ին տուգանվել է 2697 քաղաքացի, որից 2166-ը՝ դիմակներ չկրելու համար։ «Մենք նկատում ենք, որ հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրել և 431 խախտման դեպք արձանագրվել է հասարակական տրանսպորտում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր պետք է հարց տա իրեն, թե ի՞նչ է արել կորոնավիրուսը կանխելու համար։
«Առնվազն 3 հակահամաճարակային կանոնները պահպանելը պետք է լինի մեր ամենօրյա պարտականությունը։ Այդ կանոններն են՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին։ Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ, որոնցից 2106 գտնվում է հիվանդանոցային պայմաններում: Նրանցից 536-ի առողջական վիճակը ծանր է, 117-ինը առանձնապես ծանր է, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 1,03 կմ/ժ