ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30,293.15 դրամ ԱՐԾԱԹ - 470.07 դրամ ՊԼԱՏԻՆ - 21,042.56 դրամ

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. այն վարել է Սերժ Սարգսյանը

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել  է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին նշված է ՀՀԿ կուսակցության հայտարարությունում:

«Նիստին քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։

Վերհանվել են վերջին սահմանադրական փոփոխությունների եւ իշխանության բռնատիրման նոր փուլի արդյունքում երկրի ներքին եւ արտաքին սպառնալիքները։

Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության գալիք ծրագրերին, ներառյալ միջազգային համագործակցության ասպարեզում։

Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում Հանրապետականի գործունեության հիմնական ուղղությունները եւ գերակայությունները, շոշափվել է այլ հասարակական եւ քաղաքական ուժերի հետ ընդհանրական քաղաքական օրակարգի դեպքում հնարավոր փոխգործակցության հարցը»,- նշված է հայտարարությունում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 4 կմ/ժ
3 C°
 
-1°   
27.02.2021
-1°  10° 
28.02.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: