ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում մեկ տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել: Հիշեցնենք, որ մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ-ում կիրառվում էին ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող, հիմնականում առավել ցածր դրույքաչափեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ սահմանված ապրանքների համար։ ԵԱՏՄ շրջանակում կայացած բանակցությունների արդյունքում հաջողվել է, ըստ էության, երկարաձգել Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը` սակայն, վերանայելով ապրանքների ցանկը: Այսպիսով` ԵՏՀ կոլեգիայի 2020թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ սահմանվել են այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք) և դրույքաչափերը, որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում կիրառվելու են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ցածր, դրույքաչափեր:

Որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 12-ից, սակայն ունի հետադարձ ուժ:

Այսպիսով` այն անձինք, ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև հունիս 11-ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, և դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, կկարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարված գումարները: Վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձևակերպումները և կկազմակերպի վերադարձման գործընթացը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 5 կմ/ժ
19 C°
 
15°  27° 
27.09.2020
15°  27° 
28.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: