ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովան մանրամասներ է հայտնել Շրի Լանկայում կալանավորված հայ և ռուս կենսաբանների գործից

Շրի Լանկայի դատարանը փոխել է երկու ռուսաստանցիների խափանման միջոցը, որոնք ապօրինի գիտական գործունեության մեջ մեղադրվող կենսաբան Ալեքսանդր Իգնատենկոյի գործի մասնակիցներն են։ Այս տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

Ռուսաստանցի երեք միջատաբան՝ Ալեքսանդր Իգնագենկոն, Արտյոմ Ռյաբովն ու Նիկոլայ Կիլաֆյանը դեռ փետրվարին էին հայտնվել Շրի Լանկայի բանտում։ Նրանց մեղադրում են սատկած միջատներին ապօրինի կերպով հավաքելու մեջ։ Նրանց մոտ մինչև 500 միջատ է հայտնաբերվել, ինչը Շրի Լանկայում բավականին լուրջ հանցագործություն է համարվում. Դրա համար խոշոր տուգանք ու մինչև հինգ տարի ազատազրկում է նախատեսվում։ Դատավարությունը տեղի է ունենում Շրի Լանկայի Նուվարա Էլիա քաղաքում, որը բավականին հեռու է գտնվում մայրաքաղաք Կոլոմբոյից։ 

Հունիսի 25-ին կայացած հինգերորդ դատական նիստից հետո Արտյոմ Ռյաբովին ու Նիկոլայ Կիլաֆյանին կալանավորել էին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսաստանցի ավելի քան 70 կենսաբան հրապարակային ուղերձ են տեսագրել` ուղղված ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Նրանք վստահեցրել են, որ Ալեքսանդր Իգնատենկոն չի զբաղվել կոմերցիոն միջատաբանությամբ ու խնդրել են պաշտպանել ձերբակալված ռուսաստանցիների իրավունքները։

«Մինչ այժմ վեց դատական նիստ է եղել։ Այսօր կայացած վեցերորդ նիստի ժամանակ դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել Ռյաբովին ու Կիլաֆյանին», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Իգնատենկոն առողջական խնդիրների պատճառով ներկա չի եղել նիստին։ Նրան ստացիոնար պայմաններում բուժօգնություն են ցուցաբերում, կյանքին ոչինչ չի սպառնում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: