ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին կոչ է անում աջակցել Հայաստանում փոքր բիզնեսին

© Sputnik / Асатур Есаянц

Իրապատում-շոուի աստղ և հաջողակ գործարար Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր միլիոնավոր հետևորդներին կոչ է արել աջակցել փոքր բիզնեսը Հայաստանում՝ նվիրատվություն անելով Հայաստանի աջակցության հիմնադրամին, փոխանցում է News.am։

«Դիտարկեք Հայաստանի աջակցության հիմնադրամին նվիրատվություն անելու հնարավորությունը՝ օգնություն ցուցաբերելու համար փոքր բիզնեսին COVID-19-ի դեմ պայքարում»,- գրել է Քարդաշյանը։ Հեռուստաաստղը նաև մի քանի ընկերության անուն է հրապարակել, որոնք հատկապես աջակցության կարիք ունեն։ Նրանց շարքում են հայկական թեմատիկայով շարֆեր արտադրող «Արտույտ» ընկերությունը, «Ռետրո» կաֆեն և այլն։

Հայաստանի աջակցության հիմնադրամը «Փարոս» հիմնադրամի հետ նախաձեռնություն է սկսել Հայաստանում փոքր բիզնեսին աջակցության համար, որը տուժել է COVID-19-ի համավարակի տնտեսական հետևանքներից։

«Փարոս» հիմնադրամը 2006թ.-ից զբաղվում է հումանիտար, կրթական, մշակույթային նախագծերի և զարգացման ոլորտում ծրագրերի իրականացմամբ։ Գրեթե 15 տարվա աշխատանքի ընթացքում «Փարոս»-ն ավելի քան 200 հաջող նախագիծ է անցկացրել Հայաստանում ու հավաքել ավելի քան 7 մլն դոլար։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 8 կմ/ժ
26 C°
 
15°  26° 
28.09.2020
13°  24° 
29.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: