Թուրքիան իր նախագահի ներկա նախաձեռնությամբ հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու, պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը շարունակում է. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է Թուրքիայում Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը:
Արամ Ա-ն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Քիչ առաջ համացանցի տեղեկացանք, որ թուրքական դատարանը որոշել է Կոստանդնուպոլսի հունաց Այա Սոֆիա պատմական Մայր Տաճարը մզկիթի վերածել:
Արդարև, 537 թվականին կառուցված այս տաճարը բյուզանդական ճարտարապետական արվեստի գագաթն է համարվում: Բյուզանդական կայսրության անկմամբ և Օսմանյան կայսրության կողմից գրավմամբ 1453-ին տաճարը վերածվել էր մզկիթի և ապա, 1935-ին թանգարանի:
Անցնող օրերին եկեղեցիների պետերը և ընդհանրապես միջազգային շրջանակները կոչ արեցին Թուրքիային չդիմել Այա Սոֆիան վերստին մզկիթի վերածելու քայլին և պահել նրա ներկայիս կարգավիճակը: Հայ և օտար մամուլի ներկայացուցիչներն ուզեցին մեր տեսակետն իմանալ այս մասին: Մենք չուզեցինք կարծիք հայտնել՝ կանխատեսելով թուրքական դատարանի ընդունելիք որոշման բնույթը:
Կուզենք հետևյալ ընդգծումներն անել.
Առաջին, Թուրքիան իր նախագահի ներկա նախաձեռնությամբ հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու, միջազգային օրենքով ճշտված սկզբունքներ անտեսելու և պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը փաստորեն շարունակում է:
Երկրորդ, թողնելով ներկայի և ապագայի իր ներքին և արտաքին շահերը, ինչպես նաև աշխարհաքաղաքական նպատակները, Թուրքիան նույնիսկ անտեսում է իր հին և նոր բարեկամների թելադրանքները:
Երրորդ, Թուրքիան իր այս որոշմամբ գիտակցաբար հարվածում է քրիստոնյա-իսլամ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համակեցությանը՝ տեղական, շրջանային և միջազգային մակարդակներում, հակառակ այս գծով կատարված զգուշացումների:
Չորրորդ, Թուրքիան իր ներկայիս քայլով գալիս է ևս մեկ անգամ հաստատելու, Արևմուտքին և քրիստոնյա համայնքներին բացահայտելու իր ցույց տված նշանների կեղծ լինելը:
Հինգերորդ, ո՞ւր էին արևմտյան աշխարհի ղեկավարները, քաղաքական թե հոգևոր, երբ հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին պատկանող հազարավոր եկեղեցիներ ախոռների, սրճարանների, մզկիթների և այլ հանրային վայրերի վերածվեցին…:
Այո՛, ցեղասպանությունն այլապես շարունակվում է նույն ցեղասպանի կողմից, աշխարհի լռության դիմաց: Օսմանյան կայսրության այլամերժ գաղափարախոսությունը այլապես թափանցում է ամեն տեղ՝ արաբական աշխարհից սկսած մինչև արմտյան երկրներ, աշխարհի լռության դիմաց:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարն ընդունել է Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարին Պետությունների ղեկավարների համատեղ ջանքերով կհասնեն երկու եղբայրական եւ գործընկեր երկրների միջեւ հարաբերությունների...
- Թուրքիայի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ից F-16-երի ձեռքբերումն անվանել է երկարատև գործընթաց Ապրիլի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել էր, որ նախատեսվում է ակտիվացնել Անկարային F-16 կործանիչների...
- Բլինկենը Չավուշօղլուի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտաքին գործերի...
- Մոսկվան պատրաստ է միջնորդական աջակցություն ցուցաբերել ցանկացած ձևով. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների մասին Մոսկվայում պատրաստ են միջնորդական աջակցություն ցուցաբերել ցանկացած ձևով:
- Ստամբուլում հայկական եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ բերման են ենթարկվել Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկուշաբթի գիշերը մի խումբ երիտասարդներ պարեր են կազմակերպել...
-
13:00
Լիտվայի նախագահն անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնմանը
-
12:51
Ոստիկանի կողմից բերման ենթարկվող քաղաքացու գլխին բռունցքով հարվածելու դեպքով քրգործ է հարուցվել
-
12:48
Անհնազանդության ակցիաների պատճառով կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը
-
12:24
Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ
-
12:15
Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպման մասին
-
11:58
Տաջիկստանում սկսել են իրանական ԱԹՍ-ներ արտադրել
-
11:34
Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով
-
11:16
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 277 քաղաքացի
-
11:13
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
-
11:01
Նախատեսվում է «ուղիղ կապ» Վլադիմիր Պուտինի հետ. Պեսկով
-
10:50
ՀՀ զինված ուժերը ադրբեջանական դիրքերին չեն կրակել. ՀՀ ՊՆ
-
10:40
Անընդունելի է ակցիայի իրականացման վայրից կամ դրան հարող տարածքից անձանց ազատությունը սահմանափակելու գործելաոճը. ՄԻՊ
-
10:05
Էստոնիայի նախագահն ասել է, որ Ռուսաստանը չի կարող լիովին մեկուսացված լինել աշխարհից
-
09:15
«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում (ուղիղ)
-
20:56
Եթե դեռ չեք մոռացել մեկ ուրիշի վշտին ցավակից լինելու մասին
-
20:39
Ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող. ՊՆ
-
19:52
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
-
19:47
Վահագն Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին
-
19:42
Արցախի ԱԺ հանձնաժողովը լրամշակման նպատակով հետ է վերադարձրել «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը
-
18:00
Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «բացում» է Ռուսաստանի ձեռքերը. Զախարովա
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
11:41
Պուտին-Փաշինյան հանդիպում. ի՞նչ ուշագրավ արձանագրումներ ունենք (տեսանյութ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 3,09 կմ/ժ