ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

ԱՄՆ-ը դատապարտում է բռնությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

ԱՄՆ իշխանությունները դատապարտում են հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած բռնությունները և կողմերին կոչ են անում բանակցել, հայտնում է Aysor.am:

«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել հաղորդակցության ուղիղ գծերը՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարը», - ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում շուտափույթ վերսկսել «հիմնարար բանակցությունները»: Գերատեսչությունը նաև ընդգծում է ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան վերադառնալու կարևորությունը:

Նշվում է, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պարտավորվում է կողմերին օգնել ղարաբաղյան հիմնահարցի տևական խաղաղ կարգավորման հարցում:

«Մենք շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել այդ նպատակին հասնելու ջանքերին», - հավելել է Օրտագուսը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 8 կմ/ժ
26 C°
 
15°  26° 
28.09.2020
13°  24° 
29.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: