ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին

«Ես խորապես անհանգստացած եմ բռնության աճով, որը մենք նկատեցինք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, և կոչ եմ անում անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:

Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, սերտ կապեր են պահպանում կողմերի հետ՝ փորձելով կայունացնել իրավիճակը: 2019-ի մարտին Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Վիեննայում կայացած իրենց հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստեղծվել են ուղիղ կապի ուղիներ: Ռաման հույս է հայտնել, որ նման մեխանիզմները կարող են օգտագործվել իրավիճակը կարգավորելու համար:

Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու ընկերներին և մտահոգություն է հայտնել երկու կողմից տուժածների բարեկեցության վերաբերյալ: «Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվազեցվի հակամարտության ազդեցությունը մարդկանց վրա և, որքան հնարավոր է շուտ, վերսկսվեն բուն բանակցությունները»,- ասել է Ռաման՝ ընդգծելով իր աջակցությունը Մինսկի գործընթացին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.02.2026
       
    25.02.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: