ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել. Թինա Կանդելակի

Facebook © Тина Канделаки

Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել անգամ այն պահին, երբ նրա գոյությունը սպառնալիքի տակ է եղել: Այս մասին իր «Տելեգրամ» ալիքում նշել է ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին՝ մեկնաբանելով  հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները, հայտնում է News.am-ը:

«Ինչպես հայտնի է, իմ մեջ նաև հայկական արյուն է հոսում: Ես անտարբեր չեմ Հայաստանի և նրա ժողովրդի ճակատագրի հանդեպ: Ժողովուրդ, որին բաժին են ընկել ահռելի թվով փորձություններ, ներառյալ Օսմանյան կայսրության կողմից Ցեղասպանությունը:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ներկայիս բախումներում կրկին մարդիկ են զոհվում: Ռմբակոծություններ, դիվերսիաներ, խոշոր տրամաչափի զենքից գնդակոծություններ: Բաքվում հանրահավաքներ են ընթանում պատերազմի օգտին: Պատերազմի՛ օգտին:

Այստեղ, կարծես, ճիշտ ժամանակն է ասելու, որ պատմությունը ոչ մի բան չի սովորեցնում, բայց դա այնքան էլ այդպես չէ: Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել նույնիսկ այն պահին, երբ նրա գոյությունը սպառնալիքի տակ էր: Այն չի կոտրվի նաև հիմա: Իսկ հակամարտությունն ու մարդկանց սպանությունները անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել: Շատ դարերի ընթացքում կարելի էր իր վերջո գիտակցել, որ երբեք չի ստացվի Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել:

Յուրաքանչյուր մարդ, ում երակներում գոնե մի փոքր հայկական արյուն կա, կպաշտպանի այս ժողովրդին՝ իր մեծ և բարդ պատմությամբ, որովհետև ճշմարտությունը հայ ժողովրդի կողմում է»,- նշել է նա:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    25 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: