ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ Վրաստանը հայտնվեց Ադրբեջանի թիրախում

Թեև վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է, սակայն իրավիճակը դեռ վաղ է կայունացած համարել, ավելին՝ հակառորդը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել Տավուշի ուղղությամբ, ինչը վկայում է այն մասին, որ Բաքուն, չնայած գրանցած անհաջողություններին, դեռևս չի հրաժարվել իր առջև դրված նպատակներից:

Այս մասին վկայում են նաև քաղաքական և քարոզչական դաշտում տեղի ունեցող զարգացումները: Նախօրեին Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը վերահաստատեց Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը չի պատրաստվում մասնակցել ձևական բանակցությունների: Հայտարարություն, որին հաջորդել էր Տավուշում ադրբեջանական սադրանքը:

Ադրբեջանը նաև ակտիվ աշխատանք է իրականացնում քարոչական դաշտում՝ այդ թվում դիմելով մանիպուլյացիաների: Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Վրաստանին ուղղված ադրբեջանական մեղադրանքերը: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանային սրացումներից առաջ և սրացումների ընթացքում Սերբիայից և Ռուսաստանից Վրաստանի տարածքով Հայաստանին զինամթերք է մատակարարվել, որը կիրառվել է Տավուշում ռազմական գործողությունների ժամանակ: Ադրբեջանական լրատվամիջոցը դա նաև դիտում է որպես հերթական ապացույց առ այն, որ ռազմական գործողոթյունները սկսել է Հայաստանը:

Նախ վերջին թեզի հետ կապված պետք է նշել, որ դա ուղղակի անհեթեթություն է: Միամտություն է կարծել, որ լինելով ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում՝ հայկական բանակը ինչ-որ ռազմական գործողության դեպքում պետք է հույսը դնի տվյալ պահին մատակարարված կամ մատակարարվող զենքի վրա՝ հատկապես հաշվի առնելով, թե ինչ զինատեսակների մասին է նշում Բաքվի քարոզչական գործիք հանդիսացող պորտալը: Ադրբեջանի այս թեզը խոցելի է նաև այն պատճառով, որ նույն պնդումը կարելի է անել Ադրբեջան զենքի վերջին մատակարարումների հետ կապված:

Ինչ վերաբերում է Վրաստանին, Ռուսաստանին և Սերբիային ուղղված մեղադրանքներին, հետաքրքիր է, որ պաշտոնական Բաքուն լուրջ է ընդունել միայն Սերբիային ուղղված մեղադրանքը: Ադրբեջանում Սերբիայի գործերով ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է ԱԳՆ այդ հրապարակման հետ կապված: Ինչ վերաբերում է Վրաստանին և հատկապես Ռուսաստանին պաշտոնական Բաքուն լռում է, կամ ավելի շուտ շարունակում է հնչեցնել մեղադրանքները միջորդավորված՝ լրատվականի միջոցով:

Նախ արձանագրենք, որ Վրաստանի ԱԳՆ-ն, անդադառնալով ադրբեջանական մամուլում հայտնված այդ պնդումներին, հերքել է դրանք՝ նշելով, որ պորտալը ոչ ճշգրիտ տեղեկություն է հայտնում: իսկ Սերբիայի առևտրի նախարարը հայտարարել է, որ սպառազինությունը առաքվել է երկու խմբաքանակով՝ մայիսին և հունիսին:Եվ չնայած դրան՝ ադրբեջանական կողմը շարունակում է իր պնդումները՝ ներկայացնելով ինչ-որ ոչ միանշանակ ապացույցներ:

Ըստ էության, ադրբեջանական կողմի այս շահարկումները հետապնդում են միանգամից մի քանի նպատակ: Այսկերպ Ադրբեջանը փորձում է հետին պլան մղել Հայաստանից հնչող մտահոգություններն ուղղված միջազգային հանրությանը և հատկապես Ադրբեջան զենք մատակարարող երկրներին:

Սակայն առավել հեռահար և հիմնական նպատակը Վրաստանին հնարավորինս կաշկանդելն է Հայաստանի հետ հարաբերություններում: Ըստ էության, ադրբեջանական կողմի հնչեցրած մեղադրանքում Ռուսաստանի միասին հիշատակումը ծառայում է նաև այս նպատակին: Վրացական ընդդիմությունը՝ մասնավորապես նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու կուսակցությունը ադրբեջանական մամուլում հայտնված այս տեղեկության կապակցությամբ իշխանությունից բացատրութուն է պահանջում հենց ռուսական գործոնի համատեքստում: Հաշվի առնելով երկու երկրների միջև բավականին բարդ հարաբերությունները ու Վրաստանում հակառուսական տրամադրությունների բավականին մեծ ալիքը՝ սա կարող է որոշակիորեն կաշկանդել Վրաստանին Հայաստանի հետ հարաբերություններում, ինչը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մեզ համար՝ հատկապես առաջիկայում Ադրբեջանի կողմից հնարավոր տարաբնույթ սադրանքների համատեքստում:

Ուստի, այս թեման պետք է լինի Հայաստանի պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք իրականացնել մեր գործընկերների հետ՝ ընդ որում ոչ միայն վրացական իշխանության, այլ նաև ընդդիմության շրջանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.12.2024
       
    07.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: