ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. ԱՄՆ կոնգրեսական

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստի ժամանակ իր ելույթում նշել է կոնգրեսական Ջիմ Կոստան, փոխանցում է News.am-ը:

Հուլիսի 12-ին ադրբեջանցի զինվորները կրակ են բացել հայ քաղաքացիական բնակչության վրա, հիշեցրել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի զինված ուժերը անկանոն հարձակումների են ենթարկում հայկական դպրոցները, ֆաբրիկաները, որոնք արտադրում են կորոնավիրուսի համավարակի ժամանակ անհրաժեշտ պաշտպանության միջոցներ:

«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի,- հավելել է նա: - Հիմա, ինչպես երբեք կարևոր է, որ մենք Արցախի հետ խաղաղության ձգտենք»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է վերագնահատի Ադրբեջանին անվտանգության ոլորտում տրամադրվող օգնությունը, ինչպես նաև մեծացնի Հայաստանին օգնությունը:

«Ես Ադրբեջանի խայտառակ արարքները դատապարտող անհապաղ գործողությունների կոչ եմ անում»,- ամփոփել է կոնգրեսականը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: