ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բուլղարիայում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը

Բուլղարիայում արդեն 17-րդ օրը շարունակվում են բողոքի ակցիաները. ընդդիմության հազարավոր աջակիցներ կրկին հավաքվել են մայրաքաղաք Սոֆիայում՝ պահանջելով վարչապետ Բոյկո Բորիսովի և կառավարության ամբողջական կազմի հրաժարականը:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, կառավարությանը կոռուպցիայի համար մեղադրող ցուցարարները չեն հանդարտվում նույնիսկ նրանից հետո, երբ վարչապետը մի շարք վերանշանակումներ է արել կառավարությունում, փոխանցում է tert.am-ը:

Նրանք կառավարության շենքի ուղղությամբ լոլիկներ ու զուգարանի թղթեր են նետել: Բողոքի նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև մյուս քաղաքներում:

Նախօրեին Բուլղարիայի խորհրդարանը, որը մերժել է ընդդիմության ՝ կառավարությանն անվստահության քվե հայտնելու հինգ փորձերը, վավերացրել է վարչապետի՝ կառավարությունում վերանշանակումներ անելու ծրագիրը:

Բողոքի ակցիաները երկրում սկսվել են նրանից հետո, երբ ուժայինները խուզարկություն են անցկացրել ընդդիմությանն աջակցող և կառավարությանը քննադատած երկրի նախագահ Ռումեն Ռադևի գրասենյակում:

Ցուցարարները նախարարների կաբինետի հրաժարականից բացի պահանջում են նաև նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: