Թուրք-ադրբեջանական զորավարժություններով Անկարան ուղերձներ է հղում ոչ միայն Հայաստանին
Ադրբեջանում հուլիսի 29-ին մենկարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: Նշվում է, որ դրանք լինելու են լայնածավալ մարտավարական ու թռիչքա-մարտավարական բնույթի` մարտական հրաձգությամբ ու երկու կողմերի ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։ Ծրագրի համաձայն՝ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում, իսկ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։ Այսպիսով, զորավարժություններն անցկացվում են Հայաստանի և Արցախի սահմանների մոտ:
Հայաստանի սահմանի մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները նորություն չեն: Վերջին 5 տարվա ընթացքում միակ բացառությունը եղել է 2016 թվականը, երբ անցկացվել է միայն ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ:
Այսպես, 2015 թվականին Թուրքիան և Ադրբեջանը համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացրել Բաքվում և Նախիջևանում: Նախիջևանում զորավարժություններն անցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի ընդհանուր վերահսկողության ներքո: Զորավարժություններին մասնակցած անձնակազմի թվաքանակի մասին տեղեկություններ չի հաղորդվել:
Նույն տարում Արդբեջանը և Թուրքիան անցկացրել են նաև ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ թուրքական Կոնյա քաղաքում МиГ-29, F-16, СУ-25 կործանիչների, C-130 տրանսպորտային ինքնաթիռների, F-4E ռմբարկիչների, Ми-35, Ми-17 մարտական ուղղաթիռների ներգրավմամբ:
2016 թվականին անցկացվել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ թուրքական Կոնյա քաղաքում, որին մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի 3 ՄիԳ -29 կործանիչ, 3 Су-25 գրոհային ինքնաթիռ և 3 Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ:
2017 թվականին Ադրբեջանի տարածքում Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին ներգրավված են եղել հրետանային կայանքներ, զրահատեխնիկա, ականանետեր, հարվածային և տրանսպորտային ավիացիա, ՀՕՊ համակարգեր: Թուրքիան զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան է ուղարկել զինծառայողների մեկ վաշտ:
2017 թվականին Ադրբեջանում անցկացվել են նաև համատեղ ռազմաօդային ուժերի մարտավարական զորավարժություններ, որոնցում ներգրավված են եղել երկու երկրների մինչև 30 միավոր ավիացիոն տեխնիկա՝ այդ թվում նաև МиГ-29, F-16, Су-25, C-130 Herkules и CASA CN-235 ինքնաիթռներ և Ми-35, Ми-17, Sikorsky S-70 ուղղաթիռներ:
2018 թվականին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվել Կարսում: Զորավարժությունների հայտարարված նպատակն է եղել երկու երկրների ցամաքային զորքերի գործողությունների համակարգումը և փորձի փոխանակումը: Ադրբեջանը զորավարժություններին մասնակցելու համար Թուրքիա է ուղարկել մեխանիկացված հետևակային վաշտ:
2018 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ևս մեկ համատեղ մարտավարական զորավարժություն անցկացվել է թուրքական Կոնյա քաղաքում, որին մասնակցել է ադրբեջանական 2 МиГ-29 և 3 Су-25 ինքնաթիռներ:
2019 թվականին Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններում ներգրավվել էր ընդհանուր 5000-ի չափ անձնակազմ, շուրջ 200 միավոր տանկ և զրահատեխնիկա, 180 հրթիռահրետանային միջոց, 21 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ: Բացի այս, թուրքական կողմը իր հետ Նախիջևան էր բերել առնվազն 6 միավոր ACV-15 ՀՄՄ:
Նույն տարում Ադրբեջանում անցկացվել են նաև համատեղ ռազմաօդային ուժերի զորավարժություններ, որին երկու երկրներից մասնակցել մինչև 30 միավոր ավիացիոն տեխնիկա՝ այդ թվում նաև МиГ-29, F-16, Су-25, P-235 Kasa ինքնաթիռներ, Ми-35, Ми-17, Sikorsky UH-70, CH-47 Chinookև ATAK/AH-1W ուղղաթիռներ:
2020 թվականի ընթացիկ զորավարժությունները որոշակիորեն տարբերվում են նախորդներից: Ընդլայնվել է զորավարժությունների անցկացման աշխարհագրությունը, իսկ ամենակարևոր տարբերությունը՝ ներկա պահին տարածաշրջանի անվտանգային միջավայրն է:
Տարածաշրջանում դեռևս պահպանվում է անկայունությունը՝ պայմանավորված Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած սարդանքով: Այս համատեքստում Թուրքիան ոչ միայն իր անվերապահ աջակցությունն էր հայտնում Ադրբեջանին, այլ բավականին ագրեսիվ հռետորաբանությամբ էր հանդես գալիս՝ էլ ավելի սրելով իրավիճակը:
Թեև պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ զորավարժությունների անցկացումը կապված չէ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայով, և դրանց ժամանակացույցը Բաքուն և Անկարան հստակեցրել էին դեռ նախորդ տարի, սակայն նույնիսկ այդ պարագայում տարածաշրջանում առկա իրավիճակով պայմանավորված զորավարժությունները չհետաձգելը հստակ ուղերձներ է պարունակում՝ ոչ միայն հայկական կողմերին ուղղված:
Ընդ որում, հիմնական ուղերձ հղողը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան: Զորավարժությունների անցկացմամբ փորձ է արվում Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրել՝ ցույց տալով, որ ինքը գործ ունի թուրք-ադրբեջանական միասնական ճակատի հետ: Մի բան, որը Թուրքիան վերջին օրերին բազմիցս հայտարարել է տարբեր մակարդակներում: Ընդ որում, զորավարժությունները նույն ուղերձն ունեն նաև Ադրբեջանի ժողովրդի համար՝ ուղղակի մեկ տարբերությամբ: Դրանցով փորձ է արվում բարձրացնել Ադրբեջանի ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը:
Սակայն թուրք-ադրբեջանական զորավարժություններով, ինչպես արդեն նշեցինք, ուղերձ է հղվում ոչ միայն հակամարտության կողմերին: Թուրքական ուղերձի հասցեատերերից է նաև Ռուսաստանը: Այս մասին վկայում է ինչպես զորավարժություններից առաջ տեղի ունեցած Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը, այնպես այդ զրույցի բովանդակության մասին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի հայտնած որոշ մանրամասները: Թուրքիան այս զորավարժությունների անցկացմամբ փորձում է ցույց տալ, որ ինքն ունի հստակ հավակնություններ Հարավային Կովկասում, որոնց հետ պետք է հաշվի նստել:
Բնականաբար, թուրքական կողմի այս պահվածքը, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը, սահմանին հրադադարի խախտումները, որոնց արդյունքում հայկական կողմից հուլիսի 27-ին զինծառայող է զոհվել, Հայաստանի սահմանին անցկացվող թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունները դարձնում են մտահոգիչ, քանզի դրանք կարող են վերածվել Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ