ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը և Կոնգրեսի հայկական հանձնախումբը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել

ՀՀ ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբն ու ԱՄՆ Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախումբը փոխըմբռնման հուշագիր կնքեցին՝ վերահաստատելով ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման կարևորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագրի ստորագրման արարողությունը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակապի միջոցով:

ՀՀ ազգային ժողովի կողմից ստորագրել է Լիլիթ Մակունցը, իսկ Կոնգրեսի հայկական հարցրերի հանձնախմբի անունից Ֆրանկ Փալոնը: Հուշագիրը ստորագրվել է զուգահեռաբար երկու վայրերում՝ Երևանում ԱՄՆ դեսպանությունում և Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում: Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին նաև երկու երկրների դեսպանները, ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր,ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է՝ իր համար մեծ պատիվ է ողջունել պատմական փաստաթղթի ստորագրման վիրտուալ արարողությանը: «Այսօրվա ստորագրման արարողությամբ խորացնելու ենք 28-ամյա գործընկերությունը, որ ձևավորվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: Գործընկերություն, որի մեջ մենք ներդրել ենք ավելի քան 2 մլրդ դոլար՝ աջակցելով, որ բարելավվի հայ ժողովրդի կյանքը, օգնելով հայ ժողորվրդին ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման բարելավման աշխատանքներում»,- ասել է նա:

Դեսպանը նշել է, որ Կոնգրեսի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցությունը շատ կարևոր է ԱՄՆ-ի համար և այս շրջանակում իրենք ձգտում ենք աջակցել հայ ժողովրդին 2018-ի գարնանը սկիզբ առած գործընթացներում: Իսկ ՀՀ ազգային ժողովը նա կարևոր գործընկեր համարեց փոխադարձ դրական օրակարգը խորացնելու աշխատանքում:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը նշել է՝ հրաշալի առիթ է, որը նոր էջ է բացում ՀՀ ազգային ժողովի և ԱՄՆ կոնգրեսի միջև համագործակցության շրջանակում, մասնավորապես բարեկամական խմբի և հայակական հարցերի հանձնախմբի միջև:  «Մենք լիահույս ենք, որ այդ հարաբերություններն էլ ավելի կխորանան և կխորանան զուգահեռ ընդհանուր հարաբերություներին և այն ռազմավարական երկխոսությանը, որ ծավալվում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: Մենք ուրախ ենք, որ հիմա նույնը նոր քայլերով տեղի կունենա նաև օրենսդիր մարմինների բնագավառում»,-նշել է նա:

Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը կարևորել է, որ անգամ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում հեռավար եղանակով կարողանում են կազմակերպել ստորագրման արարողությունը: Նա հայտնեց, որ Ջեքի Սփայերը, Ադամ Շիֆը և հանձնախմբի հանրապետական կուսակցության անդամները բոլորն են սատարում այս նախաձեռնությանը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    12 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: