ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը. Զոհրաբ Մնացականյան

Ես այսպես կասեմ, կարծես Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որը վերաբերում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, և բարդույթ ունի՝ տարանջատելու հակամարտությունները և գնահատելու հակամարտությունները՝ ըստ իրենց արժանիքի, էության, պատմության: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է news.am-ը:

«Այդ առումով է, որ մենք այստեղ ունենք անհամաձայնություն: 

Մենք երկու տարվա ընթացքում շատ հետևողականորեն աշխատում ենք Ուկրաինայի հետ այդ առումով, քանի որ Ուկրաինայի բարեկամ ժողովրդի հետ մենք որևէ բարդույթ, որևէ խնդիր չունենք, և շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և հասցնել մեր ազդակները և պատգամները: Մենք համբերատար ենք և շարունակելու ենք դա անել: Բայց շարունակելու ենք անընդունելի համարել դիրքորոշումներ, որոնք կտրված են իրողությունից, որոնք հիմնված են այդ համընդհանուր մոտեցումների վրա: Սա ո՛չ տարածաշրջանին, ո՛չ իրենց, ո՛չ մեզ որևէ օգուտ չի բերում»,-ընդգծել է Մնացականյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    01.05.2024
    26°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: