ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Ադրբեջանի ագրեսիան ուշադրության տակ պահելու մասին օրինագիծը

մերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական կոմիտեի կողմից հավանության է արժանացել օրենքի նախագիծ, որը ԱՄՆ-ից կպահանջի գրավոր գնահատական տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոմիտեի նիստը վարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Գնահատումը պետք է ներառի.

1) հայ-ադրբեջանական տարածաշրջանում ԱՄՆ և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանում:

2) Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 օրացուցային տարվա ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի կիրառման յուրաքանչյուր զգալի տեսակի նկարագրությունը և այդ ուժի կիրառումը նախաձեռնողի գնահատականը:

3) Ադրբեջանին և Հայաստանին Միացյալ Նահանգների ռազմական օգնության ազդեցության գնահատումը ուժերի տարածաշրջանային հավասարակշռության և ռազմական ուժի հետագա կիրառման հավանականության վրա:

4) մոտակա և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի ցանկացած հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործունեության հավանականության գնահատում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: