ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք Ադրբեջանին տասն անգամ ավել զենք ենք վաճառել. Ալեքսանդր Վուչիչ

AFP

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մամուլի ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցին՝ Հայաստանին զենք վաճառելու մասին, հայտնում է սերբական RTV պարբերականը, փոխանցում է News.am-ը։

«Մենք բարեկամական հարաբերությունների մեջ ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եւ պատճառը, ինչի համար Ալիեւն ինձ ավելի շատ է գնահատում, քան Տադիչին (Սերբիայի նախկին նախագահ - խմբ.), այն է, որ նա գիտի, թե ինչպես պետք է կառավարել երկիրը որպես ինքնիշխան պետություն: Մենք ընկերներ ունենք Ադրբեջանից եւ Հայաստանից: Անցած մի քանի տարվա ընթացքում մենք Ադրբեջանին տասն անգամ ավելի զենք ենք վաճառել»,- ասել է նա՝ նշելով, թե ինչու այդ մասին մամուլը չի ​​գրում:

Վուչիչը նաեւ շեշտել է, որ երկրի ռազմական արդյունաբերությունում 17000 մարդ է աշխատում, ովքեր, ի տարբերություն մյուսների կարծիքին, պետք է մնան իրենց աշխատատեղերում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ վերջին ամիսներին Սերբիան իբր զենք է վաճառել Հայաստանին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: