ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սփյուռքի հետ աշխատանքներում խնդիրներն ու մարտահրավերները շարունակում են ավելանալ

Սփյուռքի հետ աշխատանքները վերջին շրջանում հատկապես կարևորվեցին՝ հաշվի առնելով սփյուռքի տարբեր համայնքներում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումներն ու լարվածությունը: Սակայն այս ամենի համատեքստում պաշտոնական Երևանը ոչ միայն ժամանակին ու հնարավոր ողջ գործիքակազմով չարձագանքեց իրավիճակին, այլև այդ ֆոնին զգալի կադրային փոփոխություններ եղան սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանի հրամանագրով պաշտոնից ազատվեց գրասենյակի 10 աշխատակից, այդ թվում՝ վարչության ու բաժնի պետեր: Իշխանություններն այս փոփոխությունների մասին, սակայն, նախընտրեցին չխոսել: Իսկ ստեղծված իրավիճակն ու դրա զարգացումները մի պարզ ճշմարտություն երևան հանեցին. սփյուռքի հետ աշխատանքներում պոպուլիստական հայտարարություններից այն կողմ որևէ իրական օրակարգ ու գործողությունների ծրագիր պաշտոնական Երևանն այսօր չունի:    

Դեռ մեկ տարի առաջ վարչապետ Փաշինյանն ԱԳՆ-ում կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա հավաքին ներկայացրեց սփյուռքի հետ աշխատանքներում մեր նոր սկզբունքը՝ համահայկականությունը: Վարչապետի պնդմամբ՝ այս նոր սկզբունքը պիտի օգնության գար մեզ՝ հաղթահարելու փոքր պետության բարդույթն ու օգնելու «ջնջել» Հայաստանի ու սփյուռքի միջև եղած սահմանները: Տրամաբանությունն հուշում է, որ այս սկզբունքի վրա խարսխված նոր քաղաքականությունը վերջին օրերին պիտի ուղղորդված լիներ հատկապես սփյուռքի հայկական համայնքների անվտանգության ապահովմանն ու ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Սակայն խնդիրները, որոնք ի հայտ էին եկել դեռ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ձևավորման պահից, ոչ միայն չեն վերացել, այլև այս ամենին գումարվել են նաև նաև վերջին իրադարձություններից բխող ռիսկերն ու մարտահրավերները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: