ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կորոնավիրուսի համավարակը պատմության մեջ կրթության ոլորտում ամենամեծ խզումն է առաջացրել. ՄԱԿ

AP

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը երբևէ տեղի ունեցած ամենամեծ խզման է հանգեցրել կրթության ոլորտում, հայտնում է Associated Press-ը:

Ըստ նրա` համավարակի պատճառով աշխարհի 160 երկրում դպրոցները փակվել են հուլիսի կեսերին` ազդելով ավելի քան մեկ միլիարդ դպրոցականի վրա:
Գուտերեշը նաև նշել է, որ արդյունքում առնվազն 40 միլիոն երեխա ամբողջ աշխարհում մնացել է առանց կրթության «իրենց կրիտիկական ​​նախադպրոցական տարում»:

Նա նախազգուշացրել է, որ սյս գործընթացների արդյունքում աշխարհին «սերունդների աղետ է սպառնում, որը կարող է մարդկության չօգտագործված ներուժի վատնմանը հանգեցնել, խաթարել տասնամյակների առաջընթացը և խորացնել արմատացած անհավասարությունները»:

«Կառավարությունների և գործընկերների կողմից ընդունվող որոշումները հարատև ազդեցություն կունենան հարյուր միլիոնավոր երիտասարդների և առաջիկա տասնամյակների ընթացքում երկրների զարգացման հեռանկարների վրա»,- ասել է Գուտերեշը տեսաուղերձում:

Այս կապակցությամբ նա կոչ է արել վերսկսել դասընթացները դպրոցներում, երբ երկրներում կորոնավիրուսի ներքին փոխանցման գործընթացները վերահսկողության տակ առնվեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    19 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: