ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտում կգործի փողոցային բացօթյա գրադարան

 

«Օսմ Արցախ» հիմնադրամն (Awesome foundation Artsakh) այս անգամ հաղթող է ճանաչել փողոցային գրադարան ունենալու գաղափարի հեղինակներին: «Օսմ  Արցախ» հիմնադրամի  կայք  էջի   փոխանցմամբ՝  ֆինանսավորումը տրվել է միանգամից չորս հեղինակի, ովքեր սկզբում ներկայացրել էին առանձին հայտեր նույն թեմայով, սակայն, ի վերջո, համաձայնել են հանդես գալ մեկ համատեղ նախագծով:

Նախագծի նպատակը Ստեփանակերտում փողոցային գրադարանի ստեղծումն է, որպեսզի մարդիկ ամառային օրերին կարողանան նաև այգում ընթերցանությամբ զբաղվել։
 
Համավարակի օրերին բոլորն օնլայն տիրույթում են,  որի պատճառով հաճախ ձանձրանում են, կամ վատանում է ինքնազգացողությունը և դրա համար ուզում են այնպիսի բան, որը դուրս կլինի օնլայն տիրույթից։ Փողոցային գրադարանը կլինի «Պյատաչոկ» զբոսայգու մոտակայքում, և մարդիկ գիրք վերցնելով կարող են այգում՝  նստած խոտերին ուղղակի վայելել գիրքն ու մաքուր օդը։ Հնարավոր կլինի նաև գիրք թողել կամ նվիրել, գիրք փոխանակել, իսկ ամեն տարի գրքի օրվան նվիրված այս տեղը կարելի է վերածել իսկական տոնի։
 
Շատ երկրներում տարածված է փողոցային գրադարանի գաղափարը, պետք է  փորձել  այս մշակույթը ունենալ  նաև Արցախում` մեր մեջ տարածելով  գրքի հանդեպ հարգանքը, խնամքը։
 
Կազմակերպվելու են նաև գրքահավաքներ: Կան մարդիկ, ովքեր արդեն  իսկ  պատրաստ են գրքեր նվիրել, գրում է Artsakhpess-ը:
 
«Կարծում եմ՝ այս հատվածում այն նորարարություն կլինի, գուցե այսպես հիշեցնենք գրքի կարևորության  ու երբեք  չհնացող  փաստի  մասին»,- գրված  է  հաղորդագրության  մեջ։
 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: