Նոր ընդունված ռազմավարությունը չի արտացոլում Հայաստանի և Արցախի նկատմամբ Թուրքիայի վարած վտանգավոր քաղաքականությունը
2020 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Անվտանգության խորհուրդն ընդունեց Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Ցանկացած երկրի՝ այդ թվում նաև Հայաստանի դեպքում անվտանգության ռազմավարարությունը հանդիսանում է շատ կարևոր և առանցքային փաստաթուղթ, քանի որ ամրագրում է անվտանգային, արտաքին, ներքին, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու և դրանք հաղթահարելու ուղիները: Եվ չնայած փաստաթղթի նման կարևորությանը՝ այն ընդունվել է առանց պատշաճ մակարդակով հանրային քննարկումներ անցկացնելու:
Նոր փաստաթղթի հետ կապված մյուս մտահոգությունը վերաբերում է կառուցվածքին և բառակազմին: Պետք է նկատել, որ անվտանգության նոր ռազմավարությունը չունի նման փաստաթղթերին բնորոշ համակարգային կառուցվածք և բառակազմ, ինչը փաստաթղթին որոշակի անլրջություն է հաղորդում, իսկ երբեմն էլ խառնաշփոթ առաջացնում:
Փաստաթղթին վարչապետի ուղերձը կցելն իր հերթին տարընթերցումների տեղիք է տալիս. անհասկանալի է՝ ուղերձը պաշտոնապես դիտվում է որպես ռազմավարության մա՞ս, թե՞ ոչ: Եվ եթե ուղերձում տեղ գտած մտքերն ունեն նման կարևորություն, որ այն կցվում է պաշտոնական փաստաթղթին, ինչո՞ւ չեն ներառվել բուն ռազմավարության մեջ:
Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը՝ մասնավորապես դրանում արտաքին քաղաքականությանը վերաբերյալ անդրադարձերին, ապա այստեղ կարիք կա դիտարկելու արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն առանձին-առանձին՝ հասկանալու թե ուղղություններց յուրաքանչյուրի դեպքում մեր մոտեցումներում ինչ փոփոխություններ են ամրագրվել նոր փաստաթղթում և որքանով են դրանք ամրապնդում մեր դիրքերը: Այս նպատակով անհրաժեշտ է նաև դիտարկել 2007 թվականին ընդունված նախկին ռազմավարությունը:
Թուրքիա-Հայաստան
Նոր ընդունված ռազմավարությունում Թուրքիային առնչվող հատվածում տեղ գտած ձևակերպումները, կարելի է ասել, չեն համապատասխանում իրականությանը: Չնայած նրան, որ ի տարբերություն նախկինի, ներկայիս ռազմավարությունում ավելի լայն անդրադարձ կա Թուրքիայի հետ հարաբերություններին, սակայն, սխալ ընտրված բառակազմի և չհամակարգված կառուցվածքի պատճառով իրականում փաստաթուղթը չի արտացոլում տարածաշրջանում Թուրքիայի իշխանությունների վարած դեստրուկտիվ քաղաքականությունը և դրանից բխող մարտահրավերները:
Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումներով պայմանավորված Թուրքիայի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ որդեգրած քաղաքականությունն, ի տարբերություն նախկին տարիների, ներկայումս էլ ավելի ագրեսիվ է դարձել, սակայն փաստաթղթում նշված է միայն, որ Հայաստանի հանդեպ Թուրքիան վարում է «ոչ բարիդրացիական քաղաքականություն»: Այն պարագայում, երբ Թուրքիան Հայաստանին պատերազմով է սպառնում նման ձևակերպում ռազմավարությունում ամրագրելը պարզապես անթույլատրելի է:
Թուրքիայի կողմից Ադրբեջանին բոլոր հնարավոր տարբերակներով աջակցելու փորձերից բխող ռիսկերը նույնպես չեն արտացոլում իրականությունը: Եթե 2007թ.-ի ռազմավարությունում հստակ նշված էր, որ Թուրքիայի Հանրապետությունը, լինելով Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը, նույնպես կարող է սպառնալիք լինել Հայաստանի և Արցախի համար, ապա 2020թ.-ի ռազմավարությունում Թուրքիան՝ որպես սպառնալիք Հայաստանի և Արցախի անվտանգության նկատմամբ չի ներկայացվում: Նոր ռազմավարությունում նշվում է միայն, որ «հատկապես խնդրահարույց է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման դեպքում Թուրքիայի քողարկված կամ բացահայտ միջամտության պատրաստակամությունը»:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների չկարգավորման պատճառը և՛ նախկին, և՛ նոր ռազմավարություններում նշված է Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող անհիմն նախապայմանները և դրանցից հրաժարվելու Թուրքիայի քաղաքական կամքի բացակայությունը: Սակայն, եթե նախկին ռազմավարությունում նշվում էր, որ Հայաստանը հանդես է գալիս Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման օգտին և շարունակելու է ձեռնարկել համապատասխան քայլեր խոչընդոտների հաղթահարման, երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, ապա ներկայիս ռազմավարությունում Թուրքիայի հետ հարաբերությունների խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ ոչինչ չի նշվում: Այսինքն՝ հստակ տեսլական կամ գործիքակազմ հայ-թուրքական հարաբերությունների հետագա կարգավորման ուղղությամբ նոր ռազմավարությունում ներառված չէ:
Նույն խնդիրն առկա է նաև փակ սահմանների հետ կապված: Նախ նշենք, որ եթե 2007թ.-ի ռազմավարությունում Թուրքիայի կողմից շրջափակումը դիտարկվում էր որպես ուժի կիրառում Հայաստանի նկատմամբ,ապա նոր ռազմավարությամբ այն կրկին դիտարկվում է որպես «ոչ բարիդրացիական քաղաքականություն»: Իսկ այդ շրջափակումից դուրս գալու տարբերակը, ըստ նոր ռազմավարության, էներգետիկ քաղաքականությունն է համարվում: Ռազմավարությունում մասնավորապես նշվում է, որ այն միտված է լինելու «չեզոքացնելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող տնտեսական շրջափակումը և տարածաշրջանային ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու փորձերը»… Սակայն չի նշվում տեսլականը, թե քայլերի ինչ հաջորդականությամբ են այդ ամենն իրականացվելու:
Ինչ վերաբերվում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա ի տարբերություն 2007-ի, նոր ռազմավարությունում ավելի լայն անդրադարձ է կատարվել այս թեմային: Սակայն ինչպես մնացած դեպքերում, այս պարագայում ևս առկա են խնդրահարույց ձևակերպումներ, կառուցվածքային խնդիրներ և բովանդակությունից զուրկ կետեր: Այդպիսիներից է օրինակ, փաստաթղթում տեղ գտած ձևակերպումներն առ այն, որ Թուրքիայի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի «համապարփակ անվտանգությունը» հարգելը Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների իրավունքների պաշտպանության մասն է կազմում կամ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության, դրա զոհերի և նրանց ժառանգների իրավունքների ճանաչումը «կձևավորի նպաստավոր պայմաններ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար»: Թե ինչպես է Թուրքիայի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը հարգվելու կամ ինչպես է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության, դրա զոհերի և նրանց ժառանգների իրավունքների ճանաչման դեպքում հետևանքների հաղթահարումը տեղի ունենալու թերևս մնում է անհայտ…
Իրականում ռազմավարությունում Թուրքիա-Հայաստան հարաբերություններին առնչվող հատվածը պետք է հստակ հիմնված լիներ անցյալի, ներկայի և ապագայի հարաբերությունների վրա: Սակայն նորացված ռազմավարությունը հստակ չի արտացոլում Հայաստանի նկատմամբ նախկինում Թուրքիայի կողմից իրականացված քայլերը, ներկայում նրա իշխանությունների կողմից վարած արտաքին քաղաքականության սպառնալիքները և հետագա հարաբերությունների կարգավորման ընթացքը: Այլ կերպ ասած բացակայում է այն տեսլականը, գործողությունների ծրագիրը, ըստ որոնց՝ Հայաստանը պետք է չեզոքացնի Թուրքիայից եկող սպառնալիքները…
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ