Ազգային անվտանգության ռազմավարություն. տնտեսական քաղաքականությունն ամբողջապես չի արտացոլում առկա իրողությունները
2020 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Անվտանգության խորհուրդն ընդունեց Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Ցանկացած երկրի՝ այդ թվում նաև Հայաստանի դեպքում անվտանգության ռազմավարարությունը հանդիսանում է շատ կարևոր և առանցքային փաստաթուղթ, քանի որ ամրագրում է անվտանգային, արտաքին, ներքին, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանք հաղթահարելու ուղիները: Եվ չնայած փաստաթղթի նման կարևորությանը՝ այն ընդունվել է առանց պատշաճ մակարդակով հանրային քննարկումներ անցկացնելու:
Նոր փաստաթղթի հետ կապված մյուս մտահոգությունը վերաբերում է կառուցվածքին և բառակազմին: Պետք է նկատել, որ անվտանգության նոր ռազմավարությունը չունի նման փաստաթղթերին բնորոշ համակարգային կառուցվածք և բառակազմ, ինչը փաստաթղթին որոշակի անլրջություն է հաղորդում, իսկ երբեմն էլ խառնաշփոթ առաջացնում:
Փաստաթղթին վարչապետի ուղերձը կցելն իր հերթին տարընթերցումների տեղիք է տալիս. անհասկանալի է՝ ուղերձը պաշտոնապես դիտվում է որպես ռազմավարության մա՞ս, թե՞ ոչ: Եվ եթե ուղերձում տեղ գտած մտքերն ունեն նման կարևորություն, որ այն կցվում է պաշտոնական փաստաթղթին, ինչո՞ւ չեն ներառվել բուն ռազմավարության մեջ:
Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը՝ մասնավորապես դրանում տնտեսական քաղաքականությանն անդրադարձին նոր ռազմավարությունում, ապա այս դեպքում ևս, ինչը բնորոշ է ռազմավարության գրեթե բոլոր բաժիններին, չկա մոտեցումների բանաձևում, փոխարենը կան բազմաթիվ կետեր, որոնք ավելի շատ նմանվում են բարի կամքի: 2007թ. ռազմավարությունն այս իմաստով շահեկանորեն տարբերվում է:
Նշենք, որ և՛ 2020, և՛ 2007թթ.-ի ռազմավարություններում տնտեսական քաղաքականությանն անդրադարձեր կան ինչպես առանձին, այնպես է հարակից բաժիններով:
Նոր ռազմավարությունում տնտեսական քաղաքականությունն արտացոլվում է «ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովումը» հիմնական բաժնում:
Սրա ներքո «Մրցունակ տնտեսության զարգացում և պարենային անվտանգության ապահովում» ենթաբաժնում ներգրաված մի շարք կետերից թերևս միայն հարկային վարչարարության բարեփոխումների և ստվերային տնտեսության կրճատման մասին անդրադարձերն են որոշակի կապի մեջ իրականության հետ: Մնացած կետերում, կրկին առանց բանաձևելու, առանց նպատակներին հասնելուն ուղղված քաղաքականության կամ գործողությունների հստակ ընգծման, ներկայացված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են արագ հարմարվողականությունը համաշխարհային տնտեսության փոփոխություններին, ագրոպարենային համակարգի զարգացման, նյութական պահուստի ձևավորումը, տնտեսության ու ֆինանսական համակարգի անխափան աշխատանքի կազմակերպումն ու համակարգումը և այլն: Առնվազն նշվածներից ոչ մեկն այսօրվա տնտեսական իրականության հետ չունեն ոչ մի առնչություն: Այս ամենը հատկապես չենք կարող չդիտարկել կորոնավիրուսի տնտեսական ճգնաժամային հետևանքների ֆոնին, ինչն առաջացնում է որոշակի հարցեր.
- Ինչպե՞ս է ստացվում, որ ճգնաժամի պայմաններում մշակված ռազմավարությունը չի անդրադառնում (կամ անդրադառնում է ոչ պատշաճ, ինչը հավասարազոր է չլինելուն) ճգնաժամի խնդիրներին ու դրանցից բխող անհրաժեշտ քաղաքականությանը:
- Ի՞նչ ֆինանսական կայունության ու համակարգի անխափան աշխատանքի մասին կարող է խոսք լինել, որում ներառված չեն հատկապես ճգնաժամի ֆոնին սրություն ստացած երկրում կիրառվող վարկային քաղաքականության խնդիրները:
- Մեկ այլ օրինակ, ի՞նչ պարենային կամ նյութական պահուստների քաղաքականության մասին կարող է խոսք լինել՝ չդիտարկելով նյութական ու պարենային պահուստներին առնչվող մի շարք հարցեր, որոնց բախվեցինք ճգնաժամի սկզբից ի վեր:
Ի դեպ, 2007թ.-ի ռազմավարարության մեջ, առանձին ենթակետերում (էներգետիկ անվտանգություն, տրանսպորտային համակարգի կայուն զագացում, մաքուր շրջակա միջավայր, բնակչության կենսաբանական անվտանգության և երկրի պարենային անվտանգության ապահովում և այլն) հստակ կա ամրագրում արտակարգ իրավիճակի պայմաններում որոշակի տեսլականի: Իսկ այն դեպքում, երբ նոր ռազմավարությունը գրվում է հենց այդպիսի իրավիճակում, պատշաճ անդրադարձ նման խնդիրներին չկա:
Դրական է, որ նոր ռազմավարությունում առանձին ամրագրված է «Ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգի կայացում» բաժինը: Բայց մի քանի կարևոր հանգամանք, որոնք արժե նշել: Նախ, անվտանգության տեսանկյունից մի ոլորտի առանձնացման պարագայում, ինչու համանման մոտեցում չկա այլ հարցերի հետ կապված: Օրինակ՝ ազգային անվտանգային տիրույթում չե՞ն արդյոք պարենային, ֆինանսական անվտանգությունը, միջազգային գործընկերների հետ հարաբերություններն, այդ թվում՝ պարտավորությունների լիարժեք ու ամբողջական կատարումը:
Երկրորդ, «Ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգի կայացում» բաժնում խոսվում է էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման համատեքստում Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման մասին: Նոր էներգաբլոկների կառուցման մասին խոսվում է այն դեպքում, երբ ընդամենը վերջերս, Ատոմակայանի գործող երկրորդ էներգաբլոկի վերակառուցման նպատակով ռուսական վարկի հետ կապված անտրամաբանական ու անորոշ գործողությունների ականատես եղանք: Այս բաժնում խոսվում է նաև Հայաստանի՝ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հանգույց դառնալու մասին՝ առանց այս համատեքստում Իրանի, Վրաստանի հետ հավանական ծրագրերի մասին հիշատակման:
Խոսելով հարևան երկրների մասին, նշենք, որ նոր ռազմավարության տնտեսական անդրադարձերում որևէ կերպ չի արտացոլվում ո՛չ այդ երկրների հետ, ո՛չ միջազգային կառույցների հետ տնտեսական համագործակցության օրակարգերի տեսքով, կամ արտացոլվում են ոչ պատշաճ: Առհասարակ, 2020թ.-ի ռազմավարությունը բավարար ձևով չի արտացոլում 2007թ.-ից հետո Հայաստանի տնտեսական կյանքի կարևորագույն փոփոխություններ, ինչպիսիք են անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ԱՄՆ հետ 2019 թ.-ի ձևավորված ռազմավարական գործընկերության նոր ձևաչափը, ՌԴ-ի՝ որպես ռազմավարական, առևտրատնտեսական թիվ մեկ գործընկերոջ հետ տնտեսական օրակարգեր:
Ի դեպ, թվում է, թե ռազմավարությունը լավագույն առիթն է բացելու փակագծեր ԱՄՆ-ի հետ համագործակցության այդպես էլ մինչև վերջ հասկանալի չդարձած նոր ձևաչափի: Բայց ռազմավարությունն այդ խնդիրը ևս չի լուծում:
Ընդգծենք, որ 2007թ.-ի ռազմավարությունում առանձին կետերով ամրագրվում են և՛ առանցքային երկրների հետ համագործակցության տեսլականները, և՛ միջազգային կառույցների, որոնց հետ ուղղակի (անդամակցությամբ) կամ ասոցացված համագործակցություն ունի Հայաստանը:
Նախորդ ռազմավարությունում հստակ ամրագրվում ու դրան միտված գործողություններ են նկատվում տնտեսության դոլարիզացիայի մակարդակի թուլացման ու կանխիկ շրջանառության նվազեցման խնդիրների ուղղությամբ: Սրանք արդիական հարցեր են նաև մինչ օրս, սակայն նոր ռազմավարությունում ուղղակի անդրադարձ չկա:
Ընդհանուր առմամբ վերոնշյալ ուղղություններով չեն արձանագրվում տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները: Այս իշխանության հիմնական լոզունգներից էին անարդար վարկային քաղաքականությունը, պարտք/ ՀՆԱ բացասական հարաբերակցությունը, հարկային վարչարարությունը: Նշված ու դեռ բազմաթիվ այլ չնշված ուղղություններով ռազմավարությունը որևէ կերպ չի արտացոլում նոր իշխանության մոտեցումները:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ