ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վլադիվոստոկում Առնո Բաբաջանյանի անունով անդրօվկիանոսյան լցանավ են անվանակոչել

Վլադիվոստոկում տեղի է ունեցել անդրօվկիանոսյան լցանավը  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությունը։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայության փոխանցմամբ` արարողությունը նվիրված է եղել կոմպոզիտորի 100 ամյակին:

Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունենալիս, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը երախտիքի խոսքեր է ասել  ականավոր կոմպոզիտորի հիշատակին

Միջոցառմանը մասնակցել են Պրիմորիեի երկրամասի կառավարության փոխնախագահ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանցը, Կամչատսկի երկրամասում «Ռուսաստանի հայերի միության» տարածաշրջանային միավորման ղեկավար Արթուր Խաչատրյանը։

Հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած համերգի շրջանակում Նևելսկու անվան Ծովային համալսարանի էստրադային նվագախումբը (դիրիժոր Անատոլի Յակիմենկո) կատարել է Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: