Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիս է հրավիրում
Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիս է հրավիրում Ապրիլյան պատերազմի թեմայով: Այնկայանալու է օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին: Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:
«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ս. թ. օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս. թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ:
Նկատի ունենալով, որ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված են 200-ից ավելի լրագրողներ, որոնք ներկայացնում են հանրապետությունում գործող գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները, խնդրում ենք, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ներկայացնի միայն մեկ լրագրող, առկայության դեպքում՝ մեկ լուսանկարիչ, ինչպես նաև մեկ օպերատոր:
Մամուլի ասուլիսը լուսաբանելու համար ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին առաջարկում ենք մասնակցությունը հաստատել մինչև ս. թ. օգոստոսի 18-ի ժամը 18:30-ը՝ [email protected] հասցեին ուղարկելով իրենց անուն-ազգանունները, հեռախոսահամարները և էլ. փոստի հասցեները:
Միջոցառման վայր լրագրողների մուտքը կիրականացվի միայն ՀՀ ԱԺ-ում հավատարմագրումը հաստատող վկայականի առկայության դեպքում:
Մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 37 շենքի («Հարսնաքար» համալիր) բացօթյա կանաչ հատվածում:
Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ժամը 11:00-ից մինչև 11:40-ը:
Ասուլիսի ընթացքում մասնակիցների համար ապահովված կլինեն արտակարգ դրության իրավիճակից բխող հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները»,- ասված է հայտարարության մեջ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 3,09 կմ/ժ