ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Օնլայն Օլիմպիադա․ Հայաստանը բոյկոտեց Հնդկաստանի հետ երկրորդ ռաունդը և դուրս մնաց պայքարից

Հայաստանի հավաքականը բոյկոտել է շախմատային օնլայն Օլիմպիադայի քառորդ եզրափակիչի Հնդկաստանի հետ երկրորդ ռաունդը և դուրս եկել պայքարից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:

«Առաջին ռաունդում մեր թիմի համար գրանցվեց պարտություն 2,5։3,5 հաշվով: Մինչև ռաունդի ավարտը մեկ խաղ էր մնացել: Խաղատախտակին խաղում էին Հայկ Մարտիրոսյանն ու Հնդկաստանի թիմից Նիհալ Սարին: Դիրքն ամբողջությամբ ոչ ոքի էր: Վերջին րոպեին կապն ընդհատվեց և Հայկ Մարտիրոսյանի քայլը չգնաց: Ժամանակով մեզ պարտություն տվեցին: Կապն ընդհատվեց ոչ թե մեր կողմից, այլ միջազգային ֆեդերացիայի կայքի՝ chess.com-ի սերվերի կողմից: Մեզ պարտություն գրանցեցին այդ խաղում: Ֆեդերացիան բողոքարկեց, բայց բողոքարկումը չընդունվեց, չնայած նրան, որ ապացուցվեց՝ Հայաստանի կողմից չէր ինտերնետի կապի ընդհատումը:

Բողոքարկումը չբավարարվեց, թիմը որոշեց բոյկոտել և չմասնակցել Հնդկաստանի հետ երկրորդ խաղին, քանի որ Հայաստանի նկատմամբ շատ անարդար որոշում էր կայացվել՝ պարտություն տալով: Ֆեդերացիայի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ, որ կապի խնդիրը մեր մոտից չի եղել: Վերջին 7 օրվա ընթացքում մեր սերվերն ունեցել է 100 տոկոս ինտերնետ: Բոյկոտելու որոշումն ամբողջ թիմինն էր: Հայաստանի հավաքականը դուրս եկավ պայքարից»,- ասաց Միքայել Անդրիասյանը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը թվիթերյան գրառումով հայտնել էր, որ Հայաստանի թիմը պահանջել է Հայկ Մարտիրոսյանի պարտիան շարունակել ընդհատված քայլից և խաղաժամանակից, սակայան ՖԻԴԵ-ն չի բավարարել բողոքարկումը։

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 3 կմ/ժ
2 C°
 
   
02.12.2020
   
03.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: