ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգողին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը օգոստոսի 31-ին ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։

Ինչպես տեղեկացնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը,  Բեգլարյանն ընդգծել է ադրբեջանահայ փախստականների և ԼՂՀ ներքին տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության գործում հասարակական նախաձեռնությունների ու հարթակների կարևորությունը՝ նշելով, որ միասնական ու հետևողական ջանքերը կարող են էական արդյունքներ ապահովել այդ ուղղությամբ: Պաշտպանը շեշտադրել է, որ այդ հիմնախնդիրը գտնվում է իր ուշադրության ներքո և պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել խմբի գործունեությանը:

Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակի» գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները: Նա շեշտադրել է, որ նախաձեռնության նպատակն է միավորել տարբեր խմբերի ջանքերը միտված հայ փախստականների իրավունքների ու շահերի պաշտպանությանը՝ Արցախն առանձնացնելով որպես իրենց գործունեության կարևոր ուղղություններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էր նաև «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: