ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեզոքության քաղաքականությունը միավորում է. Թուրքմենական նոր նախաձեռնությունը ՄԱԿ-ում

Օգոստոսի 28-ին ՄԱԿ-ում Թուրքմենստանի նախաձեռնությամբ ստեղծվեց խաղաղությանն, անվտանգությանն ու զարգացմանն ուղղված չեզոքության ընկերների խումբը: Հաշվի առնելով աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս իրավիճակը՝ Խմբի ձևավորման և այս նոր գաղափարի հռչակման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ տեսակոնֆերանսի ձևաչափով՝ Թուրքմենստանի ներկայացուցչի նախագահությամբ: Ի դեպ, տեսակոնֆերանսին մասնակցեցին ՄԱԿ-ի 18 անդամ պետություններ, որոնց թվում՝ ՌԴ, Չինաստան, Եգիպտոս, Իրան, Իռլանդիա և այլն:

ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծված այս նոր ձևաչափը որոշ պետությունների համար արդեն իսկ դիտարկվում է որպես սեփական դիրքորոշումն արտահայտելու բավական լավ հարթակ: Մասնավորապես, նման ձգտումներ նկատելի են չինական կողմի մոտ. վերոնշյալ տեսակոնֆերանսի ընթացքում առանձին ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը՝ վստահեցնելով, որ Չինաստանը պատրաստ է այս և այլ ձևաչափերով ամենալայն համագործակցության բոլոր հետաքրքրված պետությունների հետ՝ հանուն փոխգործակցության և համերաշխության կայացման:

Վերադառնալով նոր ստեղծված ձևաչափին՝ նշենք, որ Թուրքմենստանի կողմից նման նախաձեռնության առաջ քաշումը բնավ պատահական չէր: Երկիրը ՄԱԿ-ին անդամակցելու հենց սկզբից որդեգրել է չեզոքության քաղաքականությունը և բազմիցս նախաձեռնություններով հանդես եկել այս քաղաքականության շրջանակներում: Արդեն 1995 թվականի դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց «Թուրքմենստանի մշտական չեզոքություն» անունը կրող Թիվ 50/80 բանաձևը: Վերջինս, ըստ էության, ՄԱԿ-ի 185 անդամ պետությունների դրական արձագանքն էր Թուրքմենստանի կողմից որդեգրված չեզոքության քաղաքականությանը, որն, իհարկե, համահունչ էր նաև ՄԱԿ-ի կանոնադրությանն ու կառույցի գործունեության սկզբունքներին: Դրանով, ըստ էության, ՄԱԿ-ը ստանձնում էր նաև Թուրքմենստանի չեզոքության երաշխավորի դերը:

Անկախության ձեռքբերումից անմիջապես հետո Թուրքմենստանը, ճիշտ այնպես, ինչպես նոր անկախացած շատ այլ պետություններ, կանգնած էր արտաքին քաղաքական վեկտորի բարդ ընտրության առաջ: Եվ երկիրն ընտրեց մի մոտեցում, որ հետագայում ձևակերպեց «պոզիտիվ չեզոքություն» եզրույթի ներքո՝ որպես հիմնարար դրույթներ սահմանելով խաղաղասիրությունը, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելը, հարգանքը նրանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, միջազգային ռազմական դաշինքներին ու պայմանագրերին չմասնակցելը:

Արդեն 2015 թվականի հունիսի 3-ին ՄԱԿ ԳԱ-ն ընդունեց երկրորդ «Թուրքմենստանի մշտական չեզոքություն» A/RES/69/285 բանաձևը, որում ընդգծվեց երկրի կողմից վարվող չեզոք քաղաքականության դրական դերը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում:

Մշտական չեզոքության կարգավիճակի իրավական-քաղաքական հիմքերը արտացոլված են նաև Թուրքմենստանի ներպետական և ազգային մակարդակով: Այն ամրագրված է երկրի սահմանադրության մեջ, «Թուրքմենստանի մշտական չեզոքության մասին» սահմանադրական օրենքում, արտաքին քաղաքականության հայեցակարգում, մի շարք հռչակագրերում:

Թուրքմենստանում ամենաբարձր մակարդակով պարբերաբար կազմակերպվում են նաև կոնֆերանսներ և միջոցառումներ՝ նվիրված չեզոքության քաղաքականությանն ու դրա դերին: Ի դեպ, կրկին Թուրքմենստանի նախաձեռնությամբ 2021 թվականը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է խաղաղության և վստահության տարի, որը նպատակ ունի նպաստել միջազգային հանրության ջանքերի միավորմանը՝ պետությունների միջև խաղաղ երկխոսության մշակույթի ամրապնդման նպատակով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: