ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ մեկնել ցանկացողների հարցը ԵԱՏՄ հարթակ տեղափոխելը խնդրի կարգավորման իմիտացիա է

Photolure

ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիաները շարունակվում են: Ցուցարարները պահանջում են իշխանությունից ռուսական կողմի հետ բանակցել սահմանները բացելու հարցով: Իշխանության ներկայացուցիչների պնդումները, որ այդ հարցն իրենց իրավասության շրջանակներից դուրս է, քանի որ դա Ռուսաստանի հակահամաճարակային քաղաքականությունն է, ցուցարարներին չի բավարարում:

Ռուսաստանը վերջին ամիսներին սկսել է մեղմել որոշ երկրների հետ հաղորդակցության սահմանափակումները, բացել սահմանները: Ընդամենը մի քանի օր առաջ վերականգնվել է Եգիպտոսի և ԱՄԷ-ի հետ ավիահաղորդակցությունը: Հայաստանի հետ ավիահողորդակցության վերականգնման  հետ կապված այս պահին որևէ հստակություն չկա, թեև իշխանությունն օգոստոսին հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ բանակցում է երկու երկրների միջև կանոնավոր չվերթները սեպտեմբերից վերականգնելու ուղղությամբ:

Նշենք, որ չնայած վերջին շաբաթներին նկատվող որոշակի դրական միտումներին՝ Հայաստանում համավարակային պատկերը շարունակում է մնալ մտահոգիչ. Հայաստանը շարունակում է մնալ մեկ միլիոն շնչին բաժին ընկնող վարակվածների թվով տարածաշրջանում առաջատարը: Վարակվածների նման ցուցանիշը, բնականաբար, ոչ միայն Ռուսաստանին, այլև մյուս երկրներին շատ զգուշավոր է դարձնում Հայաստանի հետ սահմանները բացելու հարցում:

Սակայն Ռուսաստանի պարագայում արդեն 7 ամիս փակ սահմանները ոչ միայն Հայաստանի իշխանության ոչ արդյունավետ հակահամաճարակային քաղաքականության հետևանք է:

Ռուսաստանի հետ փակ սահմանների հետևանքով այսօր առաջացած խնդիրները միանգամայն կանխատեսելի էին: Իշխանության համար գաղտնիք չէ, որ Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ ապրում են Ռուսաստանից տրանսֆերների հաշվին, և արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորության բացակայության դեպքում բազմաթիվ ընտանիքներ սոցիալական լուրջ խնդիրների են բախվելու: Ուստի, ենթադրվում էր, որ այս ուղղությամբ կառավարությունը պետք է գնահատած լիներ բոլոր ռիսկերը և համալիր միջոցառումներ ձեռնարկեր համավարակի սկզբնական փուլում:

Խնդիրն, ըստ էության, ունի երկու հիմնական լուծում՝ կա՛մ լուծել այդ մարդկանց սոցիալական խնդիրները, կա՛մ հայ-ռուսական օրակարգի առաջնային հարցերից դարձնել արտագնա աշխատանքի մեկնողների խնդիրը:

Առաջինի դեպքում նշենք, որ համավարակի սկզբնական շրջանում իշխանությունը հայտարարել էր, որ արտագնա աշխատանքի մեկնող մեր համերկրացիները կարող են աշխատանք գտնել Հայաստանում, քանի որ «շուտով ավելի լայն թափով կմեկնարկեն տարբեր տեսակի աշխատանքներ, ճանապարհաշինություն, տարբեր սուբվենցիոն ծրագրեր»:

Սակայն, ինչպես կարելի է ենթադրել բողոքի ակցիաներից, նրանցից շատերը Հայաստանում, այնուամենայնիվ, չեն կարողացել աշխատանք գտնել: Արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման համար բավարար չէր նաև  իշխանության կողմից իրականացող սոցիալական աջակցության ծրագրերը (7 ամիս շարունակվող համավարակի պայմաններում միանվագ տրված օգնությունը չի կարող դիտվել որպես սոցիալական խնդրի լուծում):

Ինչ վերաբերվում է ռուսական կողմի հետ աշխատանքներին, ապա ցուցարարների հետ ԱԳ նախարարի շփումներից պարզ դարձավ, որ այս ուղղությամբ առնվազն մեկ ամիս առաջ կառավարությունում անգամ չէին էլ մտածել այդ ուղղությամբ, այնինչ խնդրի լուծման բազմաթիվ հնարավորություններ կան, որոնք վաղուց կիրառվում են տարբեր երկրների կողմից՝ ինչպես օրինակ ժամանելուց հետո պարտադիր կարանտինը՝ ընդ որում, ոչ ընդունող կողմի հաշվին, կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը և այլն:

Սակայն իշխանությունը շարունակում է ձեռքերը թափ տալ՝ պնդելով, որ ինքն անզոր է այս հարցում: Անզոր է իր քաղաքացիների համար ստեղծված այս բավականին բարդ իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու անգամ ռազմավարական դաշնակցի հետ:

Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցի բարձրաձայնումը Հայաստանի կողմից փորձ է մի կողմից խնդիրը բազմակողմ ձևաչափ տեղափոխելու, մյուս կողմից՝ ստեղծելու իմիտացիա, որ իշխանությունը աշխատում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ, սակայն ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ում եթե նույնիսկ ընդունվի այս առաջարկը, ապա դրա իրականացումը երկար ժամանակ է պահանջելու:

Ավելի մեծ համատեքստում այս խնդիրը ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների ցուցիչ է, այլ նաև ի ցույց է դնում ՀՀ արտաքին քաղաքականության համահայկականության սկզբունքի ուղղակի գեղեցիկ խոսք լինելը: Եթե ռազմավարական դաշնակցի պարագայում իշխանությունն ի վիճակի չէ լուծումներ գտնելու իր քաղաքացիների համար առաջացած խնդիրներին, ապա ինչպես է պատրաստվում ներկայացնել ամբողջ աշխարհի հայությանը՝ առավել ևս, որն նրանց հիմնական մասն անգամ Հայաստանի քաղաքացի չէ, ինչն ավելի է սահմանափակում ՀՀ իշխանության  իրավասությունների շրջանակը նրանց անունից հանդես գալու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: