ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եգիպտոսի նախագահին

Սեպտեմբերի 14-ին Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունեց ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: 

Նախարար Մնացականյանը խորին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու հայ-եգիպտական  համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման շուրջ։ Որպես համագործակցության գերակա ուղղություններ` զրուցակիցներն առանձնացրեցին ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտները: 

Հայաստանի ԱԳ նախարարը և Եգիպտոսի նախագահը բարձր գնահատեցին ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները՝ արժևորելով եգիպտահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում: ՀՀ ԱԳ նախարարը արժևորեց Եգիպտոսի պատմական դերը և ներկայիս փորձառությունը կրոնական բազմազանության և համերաշխության պահպանման ու ամրապնդման գործում: 

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հարցերի լայն շրջանակ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն հայտնեց Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում  անկայունություն արտահանելու փորձերի առնչությամբ՝ այդ համատեքստում կարևորելով խաղաղության և անվտանգության պահպանմանը միտված միջազգային համագործակցությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: