ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել. Շուշան Ստեփանյան

Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել, ինչը, բնականաբար, չի նպաստում սահմանի տվյալ հատվածում ռիսկերի նվազեցմանը, Aysor.am-ին ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՀՀ զինված ուժերը կասեցնում են նման գործողությունները և միաժամանակ ձեռնարկում են համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար», - ասել է նա:

Ստեփանյանը նաև ընդգծել է, որ որևէ գյուղի ուղղությամբ հայկական զինված ուժերը կրակ չեն վարել:

Շուշան Ստեփանյանը չի բացառել, որ հակառակորդի ակտիվությունը կարող է կապված լինել անցկացվող համատեղ հայ-ռուսական վարժանքների հետ:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայկական զինված ուժերը խախտել են հրադադարը Թովուզի ուղղությամբ, մասնավորապես, կրակ բացելով Ալիբեյլի գյուղի ուղղությամբ: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 4 կմ/ժ
1 C°
 
   
26.11.2020
-1°   
27.11.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: