ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը և ՀՀ ոստիկանապետը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում են Արդարադատության ակադեմիայից։

«Այսօր որոշել ենք իրավական հիմքի վրա դնել Ակադեմիայի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցությունը: Հատկանշական է, որ այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպվում է Ակադեմիայի հիմնադրման 7-ամյակի շրջանակում: Ակադեմիայի հիմնադրման օրվանից մինչ օրս Ոստիկանության հետ համագործակցությունը եղել է բավական արդյունավետ, հետայսու ավելի կնպաստենք դրա զարգացմանը: Այսօր կան ուղղություններ, որոնց շուրջ համագործակցությունը երկկողմ կարևոր և օգտակար կարող է լինել, ինչը կնպաստի Ակադեմիայի, Ոստիկանության և վերջինիս կազմում գործող կառույցների գործունեության զարգացմանը»,-նշեց ռեկտորը:

ՀՀ ոստիկանության պետը ջերմորեն շնորհավորեց Ակադեմիայի 7-ամյակի կապակցությամբ և կարևորեց կառույցի գործունեությունը՝ մաղթելով տևական և արգասաբեր աշխատանք: Կարևորելով հուշագրի ստորագրումը՝ Վահե Ղազարյանը նշեց, որ այն հնարավորություն կտա ձևավորել գործնական շփումների միջավայր, հատկապես՝ կրթական ոլորտում, ինչը կնպաստի Ոստիկանության ծառայողների և Ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը: «Վստահ եմ՝ այսօրվա միջոցառումն էլ ավելի կամրապնդի ընդհանուր նպատակին հասնելու ուղղությամբ մեր միասնական մոտեցումը»,- նշեց ՀՀ ոստիկանապետը:

Արդարադատության ակադեմիայի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության արդյունավետ զարգացման գործում ներդրած ավանդի համար ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին պարգևատրեց Արդարադատության ակադեմիայի հուշամեդալով:

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը, ՀՀ ոստիկանապետի համապատասխան հրամանով, արժանացավ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալի՝ ՀՀ ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: