ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

12-ամյա Սամվելը «Տուն իմ հայրենի» երգով հուզել է ֆրանսիական «Ձայնը» նախագծի ժյուրիին (տեսանյութ)

Հայաստանից 12-ամյա Սամվելի կատարմամբ հայերեն երգը գրավել է Ֆրանսիայի մանկական «Ձայնը» նախածի ժյուրիին։ Պատրիկ Ֆիորին, Ջենիֆեր Բարտոլին և գնչու երգիչ Քենժի Ժիրակը չեն կարողացել զսպել հույզերը, փոխանցում է News.am-ը: 

Սամվելը կատարել է Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը։ Տղան այս ստեղծագործությունն ընտրել է ի նշան հարգանքի իր արմատների հանդեպ, ինչպես նաևՊատրիկ Ֆիորիին մտովի Հայաստան տեղափոխվելու հնարավորություն տալու համար։

«Նա հայերենով է երգում»,- զարմանքով նշել է Պատրիկը։

Ամեն դեպքում, Սամվելին առաջինն ընտրել է երգչուհի Ջենիֆեր Բարտոլին։

- Ես չգիտեի, որ սա հայերեն է, ես պարզապես վայելում էի մեղեդին… Ինչի՞ մասին է այս երգը,– հարցրել է նա։

- Սա օտարականի երգ է, որի հայրենիքը մնացել է սրտում,- պատասխանել է Սամվելը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: