ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ոսկե ծիրանի» ժյուրին կղեկավարի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսորը

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17–րդ կինոփառատոնի  խաղարկային  ֆիլմերի  ժյուրին  այս տարի կղեկավարի ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը, փոխանցում է Արմենպրեսը

Օրեր առաջ ավարտված Վենետիկի 77–րդ կինոփառատոնում ֆիլիպինցի ռեժիսորն արժանացավ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին՝ 4-րդ անգամ առանց մրցանակի չլքելով Լիդո կղզին: Նախորդ մրցանակների թվում էր «Ոսկե առյուծը» «Հեռացած կինը» (2016) ֆիլմի համար, որն ամիսներ անց ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում։

Ռեժիսորի պատվավոր մրցանակների թվում է նաև Լոկարնոյի կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծը» «Նախորդից» ֆիլմի համար, իսկ 2016-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում Դիասի «Օրորոցային վշտալի գաղտնիքին» ֆիլմը արժանացավ Ալֆրեդ Բաուերի անվան «Արծաթե արջի», ինչպես նաև 480 րոպե դիտումից հետո ևս տասնյակ րոպեներ հոտնկայս ծափահարությունների:

«Մենք հպարտ ենք հայտարարել, որ Լավ Դիասը Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Առանձնահատուկ շեշտեմ, որ, ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնային ժյուրին կազմված է լինելու ոլորտի ճանաչված անուններից: Շատ շուտով հրապարակենք նաև փառատոնային մյուս մրցույթների ժյուրիների անունները»,-նշում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ 2020-ի հուլիսին փառատոնը ներկայացավ արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերով ու նախագծերով, որոնք անցկացվեցին  առցանց եղանակով հուլիսի 13-16-ը՝ մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: