ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոտայքի մարզի համայնքները կապահովվեն կայուն ոռոգման ջրով

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ընդունվել է որոշում, որով նախատեսվում է ավարտին հասցնել «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» վարկային ծրագրի շրջանակում իրականացված «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքները:

Ինքնահոս համակարգի նախնական նախագիծը մշակվել է դեռևս 2014 թ-ին և 2015-2018 թթ. իրականացվել է նախագծով նախատեսված աշխատանքների մի մասը: Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով չի կառուցվել նախագծով նախատեսված 26.2կմ երկարությամբ մայր խողովակաշարի 1.925կմ երկարությամբ հատվածը և գլխամասային ջրընդունիչ կառուցվածքը:

Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, բնակիչների հետ ձեռք են բերվել պայմանավորություններ, և շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել մրցույթի ավարտից անմիջապես հետո: Ոռոգման ջրագծի կառուցման համար անհրաժեշտ գումարը՝ 152 մլն դրամ կտարամադրվի «Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր» միջոցառման համար նախատեսված գումարներից:

Արդյունքում՝ կտնտեսվի էլէներգիա, ինչպես նաև Գեղարդալճից ինքնահոս եղանակով կայուն ոռոգման ջրով կապահովեն ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: