ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուրեն Պապիկյանը Վիեննայում հանդիպել է ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ համաժողովի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից բյուջետային վարկի տրամադրմամբ ատոմակայանի արդիականացմանն ուղղված մնացյալ աշխատանքների իրականացման մանրամասներին:

Զրուցակիցներ քննարկել են Ռուսատոմ Սերվիս ընկերության հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսվող միջոցառումները սահմանված ժամանակցույցին ավարտելու հարցը։

Հաշվի առնելով ԱԷԿ-ի դերը Հայաստանի էներգահամակարգում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: