ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեկնարկել է 2023 թ. ամառային զորակոչը

 

2023 թ. ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Սպայակազմին և զինակոչիկներին շնորհավորելով ԶՈւ համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ` Պապիկյանը ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին:
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈւ-ում մեկնարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարը նաև հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին` գործընթացը պատշաճ և թափանցիկ անցկացնելու համար:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    27 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: