ԵԱՏՄ գործընկերների հասցեին մեղադրանքները եթե չհերքվեն, նոր դիվանագիտական սկանդալի պատճառ են դառնալու
Վարչապետի հետ հանդիպումից հետո հացադուլ հայտարարած ՌԴ մեկնելու ցանկություն հայտնող քաղաքացիները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց հետ զրույցում ասել է, որ կոնկրետ երկու երկիր կորոնավիրուսի թվերը արհեստականորեն իջեցրել են, իսկ մենք չենք կարող նման բան անել:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն սեպտեմբերի 21-ից վերականգնել է կանոնավոր ավիահաղորդակցությունը ԵԱՏՄ երեք երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ:
Հայաստանից հնչող նման հայտարարությունները չեն վրիպի ԵԱՏՄ մեր գործընկերների ուշադրությունից և, բնական է, որ իրենց բացասական ազդեցությունը կունենան առանց այն էլ ոչ շատ հարթ մեր հարաբերությունների վրա: Ուստի, եթե քաղաքացիները ճիշտ չեն հասկացել կամ ճիշտ չեն վերարտադրում վարչապետի խոսքերը, այս տեղեկատվությունը պետք է հրատապ հերքվի:
Վրաստանի հետ նման միջադեպը պետք է, որ հետևություններ անելու հնարավորություն տար:
ՌԴ մեկնողների խնդիրը նոր չի առաջացել, և երբ դեռ մարտ ամսին հայտարարվում էր կարանտին, իշխանությունները պետք է շատ լավ պատկերացնեին, որ արտագնա աշխատանքի մեկնողները, Ռուսաստանում հիմնական բնակվողները բավական շատ են Հայաստանում և ունենալու են սոցիալական շատ լուրջ խնդիրներ: Նրանց խնդիրները պետք է կանխարգելվեին: Չէր կարելի թույլ տալ, որ անելանելիությունից այդ մարդիկ հացադուլ հայտարարեն:
Կա՛մ Հայաստանի իշխանությունը պետք է ստանձներ պարտավորություն և սոցիալական հարցը լուծեր, կա՛մ պետք է կարողանար որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել հիմնական երկրների հետ, ուր մեկնում են արտագնա աշխատանքի: Անհրաժեշտ էր հասկանալ այդ երկրների չափորոշիչները, օգնել մարդկանց բավարարելու այդ չափորոշիչներին: Մեկանգամյա չնչին գումարի տրամադրումն այդ մարդկանց խնդիրը չի լուծում:
Այն պատասխանը, որ տալիս էր Հայաստանի արտգործնախարարը՝ «դա այդ երկրի կարգավորիչներն են, ես ոչինչ չեմ կարող ասել», կամ երբ քաղաքացիներին առաջարկում են զանգել դեսպանին համոզել, այլ երկրներին են կեղծարարության մեջ մեղադրում, պետության ղեկավարության, իշխանությունների պատասխան չէ և չի կարող լինել:
Հարցը պետք է փորձեինք լուծել, առաջին հերթին, երկկողմ ձևաչափով: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ունենք բազմաթիվ համագործակցության միջգերատեսչական հարթակներ, որտեղ այդ հարցը կարող էր քննարկվել և լուծում ստանալ: Դրա փոխարեն Հայաստանը նախաձեռնեց հարցի քննարկումը ԵԱՏՄ հարթակում: Իսկ այսօր, երբ բոլոր մյուս ԵԱՏՄ երկրների հետ Ռուսաստանը վերականգնել է ավիահաղորդակցությունը, Հայաստանի վարչապետը կրկին մոտ ապագայում հարցը լուծելու անորոշ խոստում է տալիս:
Ստեղծված իրավիճակը որոշ չափով վկայում է նաև այսօր մեր իշխանության՝ Ռուսաստանի հետ պայմանավորվելու անկարողության մասին: Դա հարաբերությունների իրական որակի ցուցիչ է:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ