ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն դատապարտում են բռնության էսկալացիան

Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում սրման հետ, փոխանցում է News.am-ը: 

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրոպայի հարցերով և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Ռ. Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են բռնության աննախադեպ և վտանգավոր սրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա սահմաններից դուրս:

Նախարարները միանշանակ ընդգծում են, որ վերջին գրոհները, որոնց թիրախները ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն են՝ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս գտնվող Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում, ինչպես նաև այդ հարձակումների անհամաչափությունը տարածաշրջանում կայունության համար անընդունելի վտանգ են ներկայացնում:

Վկայակոչելով այս տարվա հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների հայտարարությունը` նախարարները կրկին հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ ու անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատել:

Համանախագահ երկրները վճռականորեն տրամադրված են լիարժեք իրականացնել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց վստահված մանդատը` Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ: Այս մանդատի համապատասխան, նրանք կշարունակեն հետևողականորեն մեծացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ նրանց կոչ անելով անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորումը վերսկսելու գործընթացի պարտավորությունը՝ առկա հիմնական սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք լավ հայտնի են երկու կողմերին»,- ասված է հայտարարության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    22 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: