Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը BBC World News հեռուստաալիքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC World News հեռուստաալիքին:
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Իսկ Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր: Դրա համար էլ այսօր՝ ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է որևէ մեկն առաջարկում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են, քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել այդպիսի բան:
BBC World News – Երբ Դուք այդպես եք խոսում, ապա այլևս կոմպրոմիսի շատ տեղ չի մնում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Մենք պատրաստ ենք կոմպրոմիսի:
BBC World News - Ի՞նչ եք պատրաստվում զիջել: Պատրա՞ստ եք դիտարկել Լեռնային Ղարաբաղի հարակից որոշ տարածքներ զիջելու հնարավորությունը, որոնք այժմ վերահսկվում են հայերի կողմից: Դուք դիտարկո՞ւմ եք հարակից տարածքներից մի քանիսը զիջելը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բանակցային ողջ գործընթացի պատմության ընթացքում այդ գաղափարները քննարկվել են: Այդ գաղափարները քննարկվել են 2013 թվականին, 2015 թվականին, դրանից առաջ: Այդ գաղափարները կյանքի չեն կոչվել մի պարզ պատճառով. Ադրբեջանը հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
BBC World News - Համաձայն միջազգային իրավունքի, ըստ գործող միջազգային օրենքների՝ ավելի քան 25 տարի Հայաստանը անօրինական կերպով զբաղեցնում է Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չկա այդպիսի բան: Ի՞նչ է դա նշանակում:
BBC World News - Նայեք միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի վեհաժողովի բանաձևերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, էլի բոլորը և շատերը, ցավոք սրտի, մեջբերում են, հիշատակում են...
BBC World News – Ձեր ասածը պատմական պնդում է, բայց միջազգային իրավունքի համաձայն դուք սխալ եք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, չկա այդպիսի միջազգային օրենք, որի մասին Դուք ասում եք: Բոլորը մեջբերում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևեր: Ցավոք, շատ քչերն են այն կարդացել: Այնտեղ չկա որևէ բան, որը խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան: Չկա այդպիսի բան: Ես նոր նկարագրում էի Ձեզ Լեռնային Ղարաբաղի ...
BBC World News – Ըստ այդ բանաձևի՝ այն պատկանում է Ադրբեջանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Որովհետև Դուք ասում եք՝ Ստեփանակերտից եք գալիս, որովհետև Դուք տեսել եք այսօր, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է: Գոյութենական վտանգի ներքո: Այսինքն՝ ամբողջ խնդիրն այն է, որ եթե Ադրբեջանի զինված ուժերն ունենան հաջողություններ, սա նշանակում է ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի համար:
BBC World News – Պատերազմն սկսելուց հետո՝ 4 անգամ խոսել եք Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և երեկ երեկոյան Դուք կրկին խոսեցիք նրա հետ: Եթե հարձակում լինի հայկական տարածքների վրա, արդյոք Ռուսաստանը ձեզ ռազմական աջակցություն կցուցաբերի՞:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կա պայմանագրային որոշակի բազա, և այդ պայմանագրերով է նախատեսված, որ, այո, Հայաստանի Հանրապետության տարածքն անմիջական սպառնալիքի դեպքում որոշակի պարամետրերով Ռուսաստանը պետք է իր անվտանգային որոշակի պարտավորություններ կատարի:
BBC World News – Հստակեցման համար՝ նախագահ Պուտինի հետ վերջին շաբաթվա ձեր քննարկումներում նա վերահաստատել է, որ եթե Հայաստանին հարված հասցվի, ապա Դուք Ռուսաստանից ռազմական աջակցություն կստանաք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես հարցին կարող եմ պատասխանել քաղաքականապես՝ որ Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի: Այո:
BBC World News – Ուրեմն նա Ձեզ դա ասել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 88%
Քամի՝ 0 կմ/ժ