ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեսկովը տեղեկություն չունի Ղարաբաղում ահաբեկիչների դեմ Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասին

Կրեմլը չի հաստատում տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտությունը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից, փոխանցում է aysor.am-ը:

«Ոչ, այդ տեղեկատվությունը չի հաստատվում», - ասել է Պեսկովը:

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող սիրիացի զինյալները Ռուսաստանի խորը մտահոգության պատճառ են հանդիսանում:

«Այս օրերին թեժ հակամարտության գոտում գրոհայինների առկայությունը մեծ վտանգ է ներկայացնում և խորը մտահոգության առիթ է Ռուսաստանի համար, ինչի մասին մենք արդեն խոսել ենք», - ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից զինյալներին հակազդելու հնարավոր միջոցառումների մասին:

«Այս պահին ինձ այդ մասին հայտնի չէ», - ասել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: