ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանցի գեներալը հայտնել է Թեհրանի՝ ԼՂ-ում ահաբեկիչների դեմ պայքարի պատրաստակամության մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ռագիմ Նոյե Եղդամը պատմել է՝ պատրաստ է արդյոք Իրանը միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, փոխանցում է Tert.am-ը:

2020թ. հունվարին ամերիկյան  օդուժի նպատակաուղղված հարվածի հետևանքով սպանված իրանցի զորահրամանատար Ղասեմ Սուլեյմանիի մտերիմ ընկերը, որը Սուլեյմանիի հետ պատերազմել է Իրաքում և Սիրիայում, այս մասին խոսել է «ПолитЭксперт»-ի հատուկ թղթակցին տված հարցազրույցում:

Լրագրողը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է բանակցությունների ձայնագրություն, որում ապացուցվում է Սիրիայից ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու փաստը:

Որքանով է հավանական, որ ահաբեկիչները կգան Կովկաս, և ինչպես այդ դեպքում կվարվի Իրանը հարցին ի պատասխան գեներալը նշել է, որ Սիրիայում հակամարտության ժամանակ Թեհրանը շտապել է օգնել ահաբեկիչների դեմ պայքարում, որպեսզի նաև ապահովի իր երկրի պաշտպանությունը:

«Եվ եթե Ադրբեջանը կամ Հայաստանը որոշեն օգտվել այդ ուժերից, Իրանն առաջինը կլինի, որ կգնա այդ գրոհայինների դեմ և կոչնչացնի նրանց: Մենք նույնպես ունենք տեղեկություն, որ «Իսլամական պետություն» խմբավորումից մարդկության թշնամիները մեկնում են Կովկաս, և դա սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Թող իմանան, որ մենք թույլ չենք տա նենգ ծրագրերի իրագործում»,- հայտարարել է գեներալը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: