ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 729,18 դրամ ԱՐԾԱԹ - 361,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 957,49 դրամ

Իրավիճակը կայուն և վերահսկելի է. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հյուսիսային և հարավային ուղղությամբ: Ավելի դաժան մարտեր են ծավալել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքը կասեցրել է հարձակողական մի շարք գործողություններ՝ հակառակորդին հետ շպրտելով ելման կետեր, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է Aysor.am-ը:

«Երեկ երեկոյից սկսած՝ մեր ստորաբաժանումներին հաջողվել է խոցել հակառակորդի ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական «Բայրաքթարներ»: Այս պահին էլ մարտերը շարունակվում են, ոչ այն նույն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին: Դրանք ունեն հստակ մարտավարություն, որը շատ լավ հասկանում ենք», - ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց՝ ադրբեջանական փոքր դիվերսիոն խմբերը ներթափանցում են չբնակեցված բնակավայրեր, նկարահանումներ են անում՝ ազդելով սեփական հանրության, բայց ցավալիորեն՝ նաև մեզ վրա:

«Բոլոր մուտք ու ելքերը ջախջախվում են հեռահար կրակով կամ մեր այլ գործողություններով: Ես բոլորին խնդրում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքննարկել: Իրավիճակը կայուն և վերահսկելի է: Որոշ գործողություններ դեռ չեն նշանակում հաջողություն», - ասաց ՊՆ ներկայացուցիչը


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 79%
Քամի՝ 4 կմ/ժ
1 C°
 
   
03.12.2020
   
04.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: